Արցախում շրջափակման պատճառով իրավիճակն առողջապահության ոլորտում մնում է կրիտիկական

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Շրջափակման պատճառով Արցախի առողջապահության համակարգը գործում է խիստ սահմանափակումներով` առերեսվելով լրջագույն խնդիրների հետ։

Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են, որ առկա է դեղորայքի և բժշկական պարագաների խիստ սղության խնդիրը, ինչի պառճառով դադարեցված են մնում բոլոր պլանային վիրահատությունները․ պահեստային դեղորայքն ուղղվում է միայն սուր դեպքերի համար։

Կարմիր Խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ հնարավոր դարձավ քիչ քանակով դեղերի և բժշկական նշանակության պարագաների ներմուծումը, բայց իրավիճակը մնում է կրիտիկական։

Արցախում զգալի է նեղ մասնագետների պակասը, սակայն շրջափակման պատճառով պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում հրավիրված մասնագետների այցելությունն Արցախ անհնար է։

Միջանցքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկված են նաև պարբերաբար Հայաստանում բուժում ստացող հիվանդները․ նրանց կարող է տեղափոխել միայն ԿԽՄԿ-ն։ Հարյուրավոր հիվանդներ դեռ սպասում են իրենց հերթին, շատերը՝ վերակենդանացման բաժանմունքներում։

ԿԽՄԿ մեքենաներով տեղափոխվում են այն հիվանդները, որոնց հնարավոր է միայն նստած վիճակում տեղափոխել, իսկ ծանր հիվանդները կարող են գտնվել կոմայի մեջ, երկար ժամանակ միացված լինել արհեստական շնչառության սարքերին, ինչն անհնար է դարձնում նրանց՝ նստած վիճակում տեղափոխելը։