Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում միջնորդ չկա. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Բոլորը

«Տխուր լուր ունեմ, պարոն Միրզոյան, երկու ամիս է՝ ՀՀ անվտանգության խորհուրդը չի արձագանքում պատգամավորի դիմումին՝ ծանոթանալու համար ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին։ Հիմա կասեք ես ի՞նչ կապ ունեմ։ Այնքանով, որքանով տևական ժամանակ նախ ԱԳՆ-ում եմ փորձել ծանոթանալ հայկական կողմի առաջարկներին և Ադրբեջանի լրացումներին, բայց մնացել եմ անպատասխան։ Յոթը փակի տակ եք պահում այդ պայմանագիրը։ Հիմա վերջիվերջո կարո՞ղ եք պատասխանել՝ կա՞ մի բան, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Շատ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել։ Փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք, սա ոչ հիմնական և ոչ առանցքային հարցերին է վերաբերում։ Առաջնային կարևոր հարցերը քննարկումների փուլում են։ Հիմնական մասի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից»։

Ագնեսա Խամոյանը նաև հարցրեց՝ խաղաղության պայմանագրի ո՞ր տարբերակն է քննարկվում՝ արևմտյան, թե ռուսական։ Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Միջնորդություն չկա, բանակցությունները համարվում են երկկողմ՝ որևէ երրորդ երկրի կազմակերպմամբ։ Մենք մանրամասներին տեղեկացնում ենք ԵԱՀԿ երկրներին։ Արևմուտքի տարբերակ չկա։ Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին համաձայնել ենք, Ադրբեջանը՝ ոչ։ Մնացածը հայ-ադրբեջանական տարբերակ է։ Հավաքական արևմուտքը մեզ տարբերակ չի առաջարկել։ Կրկին հրավիրում եմ ձեզ ԱԳՆ, որովհետև խնդիր չեմ տեսնում։ Մտավախությունս այն է, որ վաղաժամ կամ սխալ պատկերացում կարող եք ունենալ այս կամ այն մտքի դեպքում։ Բայց ընդհանուր գծերի մասին կարող եք ծանոթանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում: