«Ժառանգությունն» առաջարկում է ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Լուրեր

29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
Բոլորը

«Ժառանգությունն» առաջարկում է ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել. այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Ժառանգություն» կուսակցությունը՝ ողջունելով երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք միտված են բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրերի կենսակոչմանն ուղղված գործնական աշխատանքներին, նպատակային ուղենիշ համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը և երկրում արդարության հաստատումը, հայտարարում է.

 

Հայաստանում սկսված հեղափոխական գործընթացների շարունակականությունը ենթադրում է այնպիսի քայլերի իրականացում, որոնք թույլ կտան բարեփոխումների ալիքը տարածել նաև հասարակական ինստիտուտների կայացման վրա: Այդպիսի քայլերից է Ռեաբիլիտացիայի ուղղությամբ կոնկրետ գործողությունների ձեռնարկումը, որոնք խթան կհանդիսանան ճշմարիտ գնահատական տալու Հայաստանի Հանրապետության անկախության տարիների պատմությանը և լույս սփռելու նրա մութ էջերի վրա:

 

Ցավոք, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմությունը հայտնի է ոչ միայն Արցախի ազատագրական պայքարի ու պետականաշինության որոշակի հաջողություններով, այլև այնպիսի լրջագույն բացթողումներով, ինչպիսիք են ազատ կամարտահայտության և քաղաքական խոսքի ազատության նկատմամբ թույլ տրված կոպիտ ոտնահարումներն ու բռնությունները: Նախորդ իշխանության բոլոր ժամանակահատվածներում ՀՀ-ում եղել են քաղաքական հալածյալներ, ովքեր հետապնդման են ենթարկվել բացառապես իրենց քաղաքական գործունեության կամ հայացքների համար: Հետապնդումներից անմասն չեն մնացել նաև զանգվածային լրատվամիջոցները, որոնք հալածանքների են ենթարկվել անաչառ տեղեկատվություն տարածելու իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելու համար:

 

Այդ տեսակետից հիշատակելի է «Ա1+» և «Նոյան Տապան» հեռուստատեսային ընկերությունների օրինակը, որոնց եթերազրկումը պայմանավորված էր զուտ քաղաքական դրդապատճառներով: Շատ ցանկալի է, որ նախորդ իշխանությունների կողմից թույլ տրված անարդարությունների, կամայականությունների ծանր բեռից ձերբազատված մուտք գործենք Նոր Հայաստան, որի հիմքերն այսօր հաջողությամբ դրվում են:

 

Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ՀՀ վարչապետի կամ նախագահի աշխատակազմին առընթեր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի նախորդ իշխանությունների օրոք հանիրավի մեղադրված կամ հեղինակազրկված անձանց և կազմակերպությունների իրավունքները վերականգնելու խնդրով: Հանձնաժողովի կազմում առաջարկում ենք ընդգրկել բարձրակարգ իրավապաշտպաններ, փաստաբաններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լիազորված կլինի ուսումնասիրել և կառավարությանը ներկայացնել «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաև ճշտորոշել այն անձանց ու կազմակերպությունների ցանկը, որոնք կհամապատասխանեն սույն օրենքի չափորոշիչներին:

 

«Ժառանգություն» կուսակցություն

22 հունիսի 2018թ., Երևան