Մեզ համար առաջնային պետք է լինի մեր պաշտոնյաների դիրքորոշումը. ՔՊ-ականը` Բլինքենի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Վարչապետը, այլ պաշտոնատար անձինք, առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին։ Ընդդմությունից որևէ պատասխան չենք ստացել։ Ըստ էության, ընդդիմությունը հրաժարավել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե «Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ փորձել է ծանոթանալ խաղաղության պայմանագրի ՀՀ տարբերակներին, դիմել են անգամ ԱԽ քարտուղարին, ինչո՞ւ հնարավորություն չունեն ծանոթանալու փաստաթղթին։
Պատգամավորի խոսքով՝ տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվություն. «Մինչ այս պահն ընդդիմության հրաժարվելը գնալ, նստել, աշխատանքային քննարկման ռեժիմով ծանոթանալ բոլոր դրվագներին, գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում։
Եթե այսօր էլ ընդդիմությունը հստակ ակնկալիք, ցանկություն ունի ծանոթանալ որոշ դրվագների, կարծում եմ, կարող են կապվել ԱԳ նախարարի հետ կամ գալ ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում տալ իրենց հարցերը»:
Հովհաննիսյանը կրկնեց, որ իշխանությունը բանակցային գործընթացին ծանոթնալու հարցում ընդդիմության համար որևէ խոչընդոտ չի ստեղծել։

«Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, ճեպազրույցին ներկա ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Վարաչպետն ասել, որ այս պահին եթե չկա երաշխիք, որ խաղաղության պայմանագիրը մենք ստորագրենք, հաջորդ օրը չենք ունենալու նոր էսկալյացիա, ապա չենք կարող խոսել այն մասին, որ ունենք այնպիսի փաստաթուղթ, որը պատրաստ ենք ստորագրել։ Եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, մենք դա պետք է ընկալեինք որպես բավականին լավ նորություն։ Ցավոք, այս պահին այդ փաստաթուղթը չկա»։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբերակների փոխանցման գործընթացն առանց միջնորդի է։

«Գործընթացն երկկողմ է, առանց միջնորդի. մի կողմից ներկայացվում են առաջարկներ, արձագանքում է մյուս կողմը։ Բայց միջազգային գործընկերները ներգրավված են այնքանով, որ իրենց բոլոր առաջարկներն առնվազն մեր կողմից կոմունիկացվում են»,- նշեց Ջուլհակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: