«Ամերիկյան հատուկ նշանակության ուղղաթիռները հայտնվել են ադրբեջանական բանակում»․ Սուրեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով Ադրբեջանի բանակը շարունակում է հզորանալ և զինվել նոր ռազմական տեխնիկայով, սրան զուգահեռ կտրուկ աճել են  Ադրբեջանի պաշտպանական ծախսերը՝ հասնելով ավելի քան 1,7 մլրդ դոլարի։ Թե հայկական կողմն այս ռազմական հզորացմանն ի՞նչ կերպ պետք է պատասխանի, արդյոք Ալիևի ռազմատենչ հայտարարությունները պետք է լինե՞ն հայկական կողմի ուշադրության կենտրոնում, այս ու այլ հարցերի շուրջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Ադրբեջանի հայտարարությունները պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել, քանի որ այդ հայտարարությունները ուղղորդվում են համապատասխան սպառազինությունների ավելացումով, և Հայկական բանակը պետք է գտնվի բարձր պատրաստվածության մակարդակի վրա»,- ասաց քաղաքագետը։ 

Վերջինս նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերը համալրվել են նոր ամերիկյան ռազմական ուղղաթիռներով, որոնք կարող են օգտագործվել թե՛ ռազմական հատուկ նշանակության, թե՛  փրկարարական նպատակներով, և, եթե, Ադրբեջանն ունի և՛ ռուսական, և՛ ամերիկյան ռազմական տեխնիկայով իր բանակը հզորացնելու հնարավորություն, ապա Հայաստանը չունի և բավարարվում է միայն ռուսական զենք և զինտեխնիկա ձեռք բերելով։ «Առաջիկայում կհասկանանք՝ ինչպես են ամերիկյան ռազմական ուղղաթիռները հայտնաբերվել ադրբեջանական բանակում»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը՝ քաղաքագետը նշեց, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տանում ՀՀ-ում վերականգնելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի աշխատանքները, ինչի հետ կապված մեր իշխանությունները լուրջ անելիքներ ունեն։  «Եթե ՀՀ-ն բավարարի բոլոր նախապայմանները, ԱՄՆ-ն չի բացառում, որ այս ծրագիրը ՀՀ-ում կսկսի գործել, այնպես որ գնդակը մեր դարպասում է»,- ասաց Ս․ Սարգսյանը։

Տեսանյութն՝ ավելի ուշ։