Եռակողմ հանդիպման հնարավորություն առաջիկայում կա․ թեման քննարկվել է Մոսկվայում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ-ն համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, իսկ կարգավորումները տեղ են գտել 2020-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել էր ՀՀ սահմանին անցակետ դնելու մասին։

«Ըստ եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, և Ադրբեջանն էլ երաշխավորում է միջանցքով երկկողմ անխափան երթևեկությունը։ Այստեղ պետք է կասկած հայտնենք հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ, այսինքն` ինչ իմաստ ունի ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո խախտվելու են Ադրբեջանի կողմից։ Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ»,- նշեց Միրզոյանը։

Միաժամանակ, Միրզոյանը հիշեցրեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմը ստացել է ադրբեջանական առաջարկները, և աշխատում է դրանց վրա. առաջիկայում կլինեն ՀՀ–ի արձագանքն ու առաջարկները։

«Սակայն Ադրբեջանի հռետորաբանությունն ու կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Սակայն մեր դիրքորոշումը չի փոխվել` համառորեն և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել` նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել»։

Նրա խոսքով` մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, մյուս կողմից, իրականության մեջ տեսնում են Ադրբեջանի` ավելի սրվող հռետորաբանությունն ու սպառնալիքները, ագրեսիվ գործողությունները։

Մանրամասները՝ տեսանյութում: