5-րդ շարասյան երկու դրսևորում է եղել. Վիգեն Խաչատրյանը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Մեր գործողություններով փորձում ենք քանդված բանակը վերականգնել, որը շատ դժվար է ստացվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե իշխանությունն իր գործողություններով վնաս է հասցնում բանակին:

«Սպայական կազմի պատրաստման, կրթական մակարդակն ապահովելու, ռազմատեխնիկական գիտելիքների բազմաթիվ թերություններ են եղել: Նաև, չասեմ՝ լրտեսության, բայց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ են եղել, որոնց հետ կապված հարուցվել են քրեական գործեր:

Զուգահեռ տրվում է քաղաքական գնահատական հինգերորդ շարասյան մասին: Հինգերորդ շարասյան երկու դրսևորում կարող է լինել. մեկը՝ երբ մարդ հավաքագրվում է որպես լրտես: Կա, որ մարդը կամա, թե ակամա սպասարկում է այլ պետության շահեր, ոչ թե սեփական պետության, դա կոչվում է 5-րդ շարասյուն: Այդ երևույթը դժբախտաբար նաև բանակում է դրսևորվել, երբ բանակի համար այս կամ այն չափով պատասխանատու անձը սպասարկել է ոչ հայկական սահմանի պահպանման կամ Արցախի անվտանգության շահերը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այնպես չէ, որ իշխանությունն այս մասին իմացել ու լռել է, այլ նշանակում է, որ հենց իմացել են, բարձրաձայնել են:

Հարցին, թե արդյոք դա խոսում իշխանության վատ քաղաքականության մասին, նա արձգանքեց. «Դա նշանակում է, որ իշխանությունն իր առջև դրված բոլոր հարցերն ամենայն արդյունավետությամբ դեռ չի լուծում, որովհետև դժբախտաբար հարցերը շատ են, կեղծ շատ է կուտակվել, մաքրելը հեշտ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում: