Պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ պետք է վերանայվի ու վերակառուցվի․ ԱՀ պետնախարար

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրել է, որ պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունն ամբողթությամբ պետք է վերանայվի ու վերակառուցվի։

«Արրդեն քսան օր է, ինչ զբաղեցնում է Արցախի պետական նախարարի պաշտոնը: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք ու ժամանակ է տրամադրվում Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և հետևանքները մեղմելու գործին: Այդ ամենին զուգահեռ փորձ է արվում իրագործել նաև այն կարճաժամկետ ծրագրերը, որոնք անհրաժեշտ են երկրի բնականոն կյանքը վերականգնելու և նվազագույն պայմաններն ապահովելու համար:
Ամեն ծրագիր կամ գործընթաց քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ կամ ոչ անհրաժեշտ սուբսիդավորման դեպքեր, փոխառություններ, ֆինանսավորումներ և այլն: Իմ կողմից գրեթե ամեն օր դադարեցվում կամ կրճատվում են այդպիսի ֆինանսական ծախսերը, իսկ կասկածահարույց կամ չհիմնավորված գործարքների կապակցությամբ տրվում են լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու հանձնարարություններ:

Պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից և պետական ծրագրերը կառուցելիս պետական միջոցները դիտարկել բացառապես որպես խթանիչ, օժանդակող գործիք:
Սոցիալական աջակցության ծրագրերը պետք է իրագործել այնպես, որ դրանից օգտվեն իրական շահառուները, իրականում սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները»,- գրել է նա: