Անդրանիկ Քոչարյանը տապալել է քննիչ հանձնաժողովի ֆորմատը, որովհետև ինքն է նախագահը. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատասխանել է Factor.am-ի հարցերին։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը երկու անգամ փակ, գաղտնի նիստին հրավիրել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, բայց ընդդիմությունը չի մասնակցում։ Իշխանությունն ասում է՝ քննադատությունների փոխարեն թող գան իրենց հուզող հարցերն ուղղեն նախկին և գործող պաշտոնյաններին։

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Ասելիք հենց մենք ունենք, իրենք ասելիք ունե՞ն։ Իսկ ովքե՞ր են իրենք․ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իրենց պաշտպանության նախարարներն ու շտաբի պետերը, որոնք անընդհատ փոխվում են, բայց դրանից պաշտպանության ոլորտում արդյունավետությունը չի բարձրանում։

Տարօրինակ է, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են 44-օրյա պատերազմի, պարտության, դրան հաջորդած հարձակումների հետևանքով հազարավոր մարդկանց կորուստների համար, այսօր լուրջ դեմքով ինչ-որ բաներ են խոսում, բայց դեմքի լուրջ արտահայտությունը որևէ բան չի փոխում» ,- նշեց Աբրահամյանը։

«Անդրանիկ Քոչարյանը տապալել է քննիչ հանձնաժողովի ֆորմատը, որովհետև ինքն է նախագահը»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։