ՀՀ-ում չկան հակառուսական նպատակաուղղված արշավներ․ Միրզոյանը՝ ռուս լրագրողի հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հայտարարել է, որ ՀՀ-ում չկան նպատակաուղղված հակառուսական արշավներ․ այդ մասին է վկայում նաև այն, որ ՀՀ-ում միանգամայն հարմարավետորեն ապրում ու գործունեություն են ծավալում հազարավոր ռուսներ։ Մոսկվայում Լավրովի հետ համատեղ ասուլիսում այսպես է Միրզոյանը պատասխանել Երևանում տարբեր քաղաքական շրջանակների կողմից ժամանակ առ ժամանակ հակառուսական բողոքի ակցիաներ կազմակերպելու վերաբերյալ ռուսական լրատվամիջոցներից մեկի հարցին։

«Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, ապա ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են հավաքների անցկացումը, և սա վաղուց արդեն նորություն չէ։ Երևանում հաճախ են անցկացվում նաև բողոքի ցույցեր ընդդեմ երկրի ղեկավարության»,- հայտարարել է Միրզոյանը։

Նա, միաժամանակ, հրաժարվել է մեկնաբանել ռուսաստանցի որոշ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ղեկավարների Հայաստան մուտքի արգելքի մասին հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և մեդիա-մենեջեր Արամ Գաբրիելյանովը Հայաստանում հայտարարվել էին պերսոնա նոն գրատա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան