Տարոն Մարգարյանը հրաժարական կտա՞. քաղաքապետարանի արձագանքը

Լուրեր

14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով առաջիկայում պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումը պատրաստ է:

Այս առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից։

-Պարո՛ն Գևորգյան, տեղեկություններ ունենք, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու, ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ նրա հրաժարականի դիմումը պատրատ է, Ձեր մեկնաբանությունն ենք խնդրում:

-Էդ մասին բազմիցս ասել ենք, բազմիցս հարցրել եք անձամբ քաղաքապետին, պատասխանը լսել եք, ես այդ պատասխանին ավելացնելու որևէ բան չունեմ:

-Այսինքն՝ հերքո՞ւմ եք:

-Այո՛, արդեն ասացի՝ քաղաքապետը տվյալ հարցին բազմիցս պատասխանել է, նաև Դուք եք առիթ ունեցել այդ հարցն ուղղել:

-Հասկանալի է, պարզապես ամեն օր իրավիճակ է փոխվում և գուցե դրանով պայմանավորված՝ քաղաքապետի որոշո՞ւմն էլ փոխվել է:

-Արդեն ասացի՝ անձամբ Դուք էլ այդ հարցն ուղղել եք քաղաքապետին և պատասխանը ստացել եք:

-Լավ, արձանագրենք, որ հերքո՞ւմ եք:

-Այո՛: