Ալավերդու օդի մոնիթորինգի արդյունքները փոխանցվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունիսի 15-16-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ»  ՓԲ ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծխի՝  քաղաք լցվելու մասին քաղաքացիների ահազանգի մասին անմիջապես տեղյակ էր պահել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որպեսզի պարզի ստեղծված իրավիճակի պատճառները և համապատասխան միջոցներ ձեռնարկի: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Բնապահպանության նախարարությանը հայտնել էին, որ տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն անմիջապես եղել են դեպքի վայրում, և արձանագրել անձրևի և խոնավության հետ արտանետման համադրություն, գործարանում վթար չէր արձանագրվել: 

  Ահազանգից անմիջապես հետո Բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի Ալավերդու մոնիթորինգի դիտակետերից օդի նմուշառում էր կատարվել։

  Ալավերդի քաղաքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացվել է 3 ստացիոնար դիտակայանում և 18 պասիվ նմուշառման դիտակետերում: Համաձայն 2018 թվականի հունիսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված մոնիթորինգի արդյունքների, ծծմբի երկօքսիդի պարունակությունն Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,05 մգ/մ3-ը։ Առավել բարձր գերազանցումներ դիտվել են հունիսի 15-ին (12,5 անգամ) և 16-ին (10,4 անգամ):

 

Ամսաթիվ       Միջին կոնցենտրացիա, մգ/մ3
15.06.2018       0.6266
16.06.2018       0.5205
17.06.2018       0.0794
Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա, մգ/մ3    0.05

Բնապահպանության նախարարությունից օդի որակի մոնիթորինգի արդյունքները փոխանցվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու նպատակով։