Ցանկանում ենք նոր կառավարության հետ ընդլայնել համագործակցության գործող ձևաչափը և առաջարկել բրիտանական կառավարության օժանդակությունը. ՀՀ-ում ՄԹ դեսպանը՝ փոխվարչապետին

Լուրեր

15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Հունիսի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ. տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները: Դեսպանը հայտնել է, որ ցանկանում են նոր կառավարության հետ ընդլայնել համագործակցության գործող ձևաչափը և առաջարկել է բրիտանական կառավարության օժանդակությունը՝ ՀՀ կառավարության ծրագրային դրույթներով սահմանված գերակա ոլորտներում:

Մասնավորապես, դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է ցուցաբերել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն՝ բիզնես-խորհրդատվության ձևաչափով, ՏՏ և ինժեներական ոլորտին հասցեական աջակցություն, զբոսաշրջության խթանման գործընթացում աջակցություն, ընտրական գործընթացին՝ մասնավորապես ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանն աջակցություն, օրենսդրության կատարելագործմանն ուղղված տեխնիկական աջակցություն:

Փոխվարչապետն ընդգծել է, որ նոր կառավարությունը միտված է բարելավել գործող հարկային օրենսգիրքը և, առհասարակ, օրենսդրական դաշտում, ներդրումների ներգրավմանը խոչընդոտող մենաշնորհների և կոռուպցիոն դրսևորումների վերացմամբ կառավարությունը նպատակադրել է ձևավորել կանխատեսելի ներդրումային միջավայր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և նոր կառավարության գերակայությունների հաշվի առնմամբ՝ ապահովել հետագա շարունակական համագործակցություն: