Բոլոր նրանց, ովքեր փորձում են սեպ խրել Հիմնադիր խորհրդարանի և Նոր կառավարության միջև՝ խորհուրդ ենք տալիս զուր էներգիա չվատնել. ՀԽ հայտարարություն

Լուրեր

29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
 
Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տեղական ավազակաբարո «իշխանիկների» և զինված հրոսակախմբերով  օժտված օլիգարխների ու քրեական հեղինակությունների վնասազերծման ուղղությամբ ձեռնարկած կտրուկ միջոցառումներին:
Այս միջոցառումները պետք է գնահատել ոչ միայն որպես նախկին վարչախմբի ու նրա ներկայացուցիչների անօրինականությունների բացահայտում կամ այդ անօրինակությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու, հակակոռուպցիոն պայքարի և թալանչիությունը  դադարեցնելու շրջանակներում իրականացված հատուկ քայլեր, այլև առաջին հերթին` պետության և ժողովրդի նկատմամբ ներքին թշնամիների կողմից ռեվանշի իրականացման հնարավորությունները բացառելու  ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ և անհետաձգելի միջոցառումներ:
 
Հանուն իր իշխանության հարատևման, նախկին վարչախումբը ոչ միայն իրեն էր ծառայեցրել պետական ուժային կառույցները, այլև ձևավորել էր զինված հրոսակախմբեր, իսկ Հայաստանի առանձին շրջաններում` ներդրել ֆեոդալական բնույթի հարաբերություններ:
 
Հետևաբար՝ առաջիկա ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացման երաշխիքը ոչ միայն կտրուկ բարելավված ընտրական օրենսգրքի ու կուսակցությունների մասին օրենքի որդեգրումն է, այլև, առաջին հերթին`տեղերում քաղաքացիներին ֆիզիկական և հոգեբանական ստրկացման հասցրած ֆեոդալական դրվածքի ամբողջական կազմաքանդումը, ինչպես նաև՝ հրոսակախմբերի վնասազերծումը:
 
Արցախը համարելով Հայաստանի անբաժանելի մաս և հաշվի առնելով մեր Հայրենիքի այս տարածքի ներկայացրած ռազմավարական նշանակությունը, Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը խիստ կարևորում է անցնող երկու ամիսներին Արցախում իրականացված բոլոր դրական գործընթացները, ներառյալ՝ Արցախյան ազատամարտի կեղծ հերոսների վարած  ժողովրդին ստրկացնելու քաղաքականության դեմ վերջին ամիսներին Արցախում ծավալված պայքարը:
 
ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է  նոր իշխանություններին, և հատկապես հակահեղափոխության ու ռեվանշի հնարավորությունների դեմ նրանց քայլերին իր ամբողջական սատարումը, և բոլոր նրանց, ովքեր փորձում են սեպ խրել Հիմնադիր խորհրդարանի և Նոր կառավարության միջև խորհուրդ է տալիս զուր էներգիա չվատնել:
 
Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն
20 հունիսի 2018թ