Մարդիկ, այո, պե՛տք է պահանջեն աշխատավարձերի բարձրացում, բայց գնաճի սպիրալի ռիսկ կա․ Աղասի Թավադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանում տարածքային համաչափ զարգացման խնդիրների, ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու, մարզերի թերզարգացման, ինչպես նաև տնտեսական Կենտրոնական բանկի քաղաքականության մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ, Tvyal.com կայքի հիմնադիր Աղասի Թավադյանի հետ

-Պարո՛ն Թավադյան, մի օրինակ դիտարկենք։ Երբ ուսումնասիրում ենք մարզերի գյուղմթերքի իրացման տվյալները, ստացվում է, որ երևանամերձ մարզերն իրենց գյուղմթերքը կարողանում են վաճառել, իսկ, օրինակ, Լոռիում ինչ արտադրում են, մեծ մասը սպառում են տեղում։ Ի՞նչ անել, որ այս խնդիրը լուծվի։

-Այդ խնդիրը կա, որովհետև շատ երևանակենտրոն է Հայաստանը։ Պաշտոնական տվյալներով՝ բնակչության մեկ երրորդն է ապրում Երևանում, բայց զգացողությունն այն է, որ այդ թիվը կեսի է հասնում։ Ամբողջ տնտեսությունն ապրում է Երևանով, և ինչքան մոտ ես ապրում Երևանին, այնքան զարգացման աստիճանը բարձր է։

Պետք է մարզերում էլ որոշակի զարգացման կենտրոններ ստեղծել, որոնք դեկլարատիվ չեն, և առաջին հերթին ուշադրություն դարձնել ենթակառուցվածքներին, որովհետև եթե չկան նորմալ ենթակառուցվածքներ, ոչ ոք չի ուզենա գնալ, ենթադրենք, Սյունիքի մարզում գործ դնել։

«Պետական դոտացիաները՝ մարզերին ու Երևանին 2016 և 2023 թվականներին»

-Բայց եթե ենթակառուցվածքներ կան, արդյո՞ք դա բավարար պայման է։

-Իմ կարծիքով՝ Հայաստանում օրենսդրությունը բավական լավն է։ ԿԲ-ի տոկոսադրույքն է բարձր, որը խնդիրներ է առաջացնում արտադրողների մոտ, սակայն դա էլ կարելի է հասկանալ, որովհետև ԿԲ-ն, այսպես ասած, երկու քարի արանքում է։ Իրենք գնահատել են, որ մոտ ժամանակներում գնաճի սպիրալի ռիսկը շատ մեծ է, և ավելի լավ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր պահել։

Գնաճն այն փուլում է, որ հասել է աշխատավարձերի գնաճին, երբ մարդիկ պահանջում են իրենց աշխատավարձերը բարձրացնել։ Իսկ աշխատավարձերը բարձրացնելիս կազմակերպությունները պիտի հավելյալ կապիտալ ներգրավեն, իսկ դա բարձր տոկոսադրույքների պայմաններում ավելի բարդ է։

-Բայց արդյո՞ք մարդիկ չպետք է պահանջեն աշխատավարձերի բարձրացում այն դեպքում, երբ գնաճ կա։

-Ես չասացի՝ չպիտի պահանջեն։ Իհարկե, պե՛տք է պահանջեն, սակայն կազմակերպությունների համար այս պահին ինչ-որ չափով դժվար կլինի բարձրացնել, որովհետև կազմակերպությունները հավելյալ միջոցներ պիտի ներգրավեն կամ իրենց ապրանքները պիտի վաճառեն, հիմնականում արտասահմանում։

2023 թվականի սկզբից արդեն ռուբլին էլ է արժեզրկվում, որը դժվարացնում է նաև արտահանումը դեպի Ռուսաստան։ Այսինքն՝ փողն էլ է քիչ գալիս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան