Մարուքյանը՝ Հաջիևին․ «Հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում»

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, և Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի երրորդ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։

«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինի։ Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»,- գրել է Մարուքյանը։

Հաջիևը նաև հայտարարել էր՝ «Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու» և «ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Ղարաբաղ, Լաչինի ճանապարհ ուղարկելու» մասին հայ պաշտոնյաների հայտարարություններն անընդունելի են։ Ինչի՞ հիման վրա է Հայաստանը կոչ անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի առաքելություն ուղարկել այլ երկրի տարածք։ Առանց Ադրբեջանի համաձայնության ոչ մի կազմակերպություն չի կարող և չի գնա նման քայլերի։ ՄԱԿ-ի բանաձևերում հստակ ասվում է, որ ոչ մի առաքելություն չի կարող ուղարկվել ինքնիշխան պետության տարածք առանց նրա համաձայնության։  Ղարաբաղ և Լաչինի ճանապարհ առաքելություն ուղարկելու և արտաքին ուժեր ներգրավելու մասին Հայաստանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուտոպիա, աշխարհաքաղաքական արկածախնդրություն և արհեստական ​​լարվածության ստեղծում»։