Դատախազությունը կհետևի, որ Վահրամ Բաղդասարյանի հարկային արտոնություն ստացած ընկերությունը սնանկ չճանաչվի և յուրացնի պետբյուջի գումարները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «ՎԱԲԱ» ՍՊ ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին որոշման նախագծին։ Նշենք, որ  ընկերությունը ցանկանում է ներդնել հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի արտադրություն: 

Հարցի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի արտադրության համար այս ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել  2 մլրդ-ից ավելի գումարի ներդրում  և Հայաստանում առաջին անգամ է, որ կազմակերպվում է հակակարկտային ցանցերի արտադրություն։

Վարչապետը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք  այս որոշմամբ նպաստո՞ւմ ենք, որ հակակարկտային ցանցերի գները նվազեն։

Հարցին ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ակնկալում են, որ գների նվազում տեղի կունենա և այս ընկերությունը  դաշտ կբերի նոր նմանատիպ կազմակերպությունների։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ ունեցել ենք նման հարկային արտոնություններ ստացած ընկերություններ, որոնք հետագայում ճանաչվել են սնանկ, ուստի այստեղ անհրաժեշտություն կա մշակել մեխանիզմ, որպեսզի պետությանը վնաս չպատճառվի։ 

Դատախազը նշեց, որ այս պահին կա տեղեկություն, որ 8 ընկերություն ստացել է հարկային արտոնություն, որից հետո սկսվել է սնանկացման գործընթաց։ 

Նշենք, որ Վանաձորում գործող «ՎԱԲԱ» ընկերության 100 տոկոս բաժնետերն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նախագիծն ընդունվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։