Երբ հանդիպում են թեքն ու ԿՍՊ-ն. A Space-ը` ԴիջիԹեքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «Դիջիթեք 2022» ցուցահանդեսին «Ամերիաբանկը» ներկայանում է A Space ամենամեծ տաղավարով։ Այն զբաղեցնում է շուրջ 200 քառակուսի մետր տարածք։

Ամերիաբանկն այս տարի ներկայացնում է ոչ միայն պրոդուկտներ, այլև բրենդն ու դրա արժեքները։ «Ամերաբանկի» A Space տաղավարը գեղեցիկ, վառ ու ոգեշնչող ֆինթեք միջավայրով, թեմատիկ հատվածներով և հագեցած ծրագրերով է։ Խաղարկություններից մինչև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր, հետաքրքիր խոսնակներ և բազում անակնկալներ` այս ամենը սպասում է «Ամերիաբանկի» տաղավարի այցելուներին մինչև մարտի 12-ը ներառյալ։

«Ներկայացնում ենք մեր ընկերության տեսլականը՝ լինել վստահելի ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր, որտեղ ստեղծում են համապարփակ լուծումներ մարդու կյանքի որակը բարելավելու համար»,- ընդգծում է «Ամերիաբանկի» մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

A Space տաղավարի A Motion հատվածում տեղադրված էլեկտրական հեծանիվները վարելով` լուսավորվում են տաղավարում տեղադրված համաստեղություններն ու դուք միանում եք «Ամերիաբանկի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրերից մեկին` ռեԱրմենիա հարթակում ակտիվ «Զլինկ» նախագծին:

«Մարդիկ երբ վարում են, կուտակվում է էներգիա, այնուհետև այդ էներգիան փոխակերպվում է գումարի ու մասնակիցների անունից, բայց «Ամերիաբանկի» ֆինանսավորմամբ փոխանցվում է մեր ծրագրին»,- մանրամասնում է «Զլինկ» կրթական հավելվածի համահիմնադիր Կիմա Առաքելյանը:

«Ամերիաբանկը» «հեծանվորդների» անունից նվիրաբերություն կկատարի 13-18 տարեկան հայ դպրոցականների համար նախատեսված «Զլինկ» կրթական հավելվածի զարգացման ծրագրին։

«Ամերիաբանկի» մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրենը շեշտում է՝ այս ամենում իրենք կարևորել են մարդկային գործոնը։

«Այցելուները տրամադրում են իրենց էներգիան, մենք էլ դրա փոխարեն դրամական օգնություն ենք ցուցաբերում «Զլինկ» նախագծին, որպեսզի կարողանան զարգացնել տեխնոլոգիական հավելվածի շարանը»,- ասում է Ռեբեկա Հակոբյանը:

Հավաքված գումարն ուղղվելու է նոր տեսադասերի պատրաստմանը բիզնես, փափուկ հմտություններ, բլոկչեյն տեխնոլոգիաներ, գիտություն թեմաներով։ «Զլինկ»-ն ակտիվ է ռեԱրմենիա հարթակում։ «Ամերիաբանկը» ռեԱրմենիայի ամենակտիվ օգտագործողներից է, համագործակցությունը՝ արդեն մեկ տարվա:

Ամենամեծ տաղավարի A Talks հատվածում բոլոր այցելուները կարող են մասնակցել ֆինթեքին նվիրված զրույցների ու քննարկումների, հանդիպել «Ամերիաբանկի» մասնագետներին և գործընկերներին, որոնք կկիսվեն իրենց փորձառությամբ, կներկայացնեն բանկի թվային պրոդուկտները, կխոսեն ֆինթեքի գաղտնիքներից ու կպատմեն միասնականության ու համագործակցության ընձեռած անսահման հնարավորությունների մասին: MyAmeria հավելվածի օգտատերերը կարող են մասնակցել iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը` թողնելով իրենց տվյալներն «Ամերիաբանկի» տաղավարում և մինչև մարտի 25-ը ներառյալ կատարելով առնվազն 1 գործարք հավելվածով: Դե, իսկ լուսանկարվելու բոլոր սիրահարներին սպասում է Apple Watch 8 շահելու հնարավորությունը, որից օգտվելու համար անհրաժեշտ է ցուցահանդեսի օրերին մինչև մարտի 12-ը ներառյալ մասնակցել «Ես` A Space-ում» ֆոտոմրցույթին` լուսանկարվելով «Ամերիաբանկի» տաղավարում, լուսանկարները տեղադրելով Instagram-ի սթորի բաժնում, նշելով @Ameriabank և @AmeriaSpace ինստագրամի էջերը և օգտագործելով #Aspace հեշթեգը։

«Ամերիաբանկի» տաղավարում ձեզ սպասում են Անի Խաչիկյանը, Գարիկ Պապոյանն ու Սոս Ջանիբեկյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան