Մանվելապատում. ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի արդյունքում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակն էլ ԵԿՄ-ն վերակազմավորելն ու արտահերթ ընտրություններն են: Հենց այդ քննարկման ժամանակ էլ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ներխուժել է ԵԿՄ շենք, խուզարկություններ իրականացրել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵԿՄ վարչության անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ դատաքննության ավարտն ու ԵԿՄ արտահերթ համագումարը կասեցնել Մավել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում: Հենց այդ նպատակով էլ, մեր տեղեկություններով, այսօր նույն այդ շենքում կհավաքվեն արդեն ԵԿՄ վարչության անդամները եւ քննարկումից հետո կհայտարարեն նրա լիազորությունների կասեցման մասին:

Միաժամանակ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես են ԵԿՄ պատից հեռացնում Մանվել Գրիգորյանի լուսանկարը: Պատկերը, խոստովանենք, բավական տհաճ է: Որքան էլ Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը քստմնելի ու աններելի է, որքան էլ այդ ամենի հետեւանքով կրքերը գերլարված են, սա դեռ նման կերպ վարվելու հիմք չէ: Մանավանդ, որ դեռ ընդամենը մի քանի օր առաջ ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի հասցեին ձոներ էին հնչեցնում ու մեծարում: Բայց ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են:

Առավել մանրամասն՝ թերթ այսօրվա համարում: