Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հայերի կյանքն ավելի լավը կդառնա», և որ Բաքուն «որևէ ռազմական հանցագործություն չի իրականացրել»

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի  Գլոբալ 10-րդ ֆորումի շրջանակում հերթական կեղծ ու ստահոդ հայտարարություններն է հնչեցրել։ Արցախն արդեն 3 ամիս շրջափակման մեջ պահող և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը կատարելուց հրաժարվող Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե արցախահայության կյանքն իր երկրի կազմում ավելի լավն է լինելու։

«Ադրբեջանը բազմադավան, բազմազգ երկիր է։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են մեր Սահմանադրությամբ»,- ասել է Ալիևը՝ հավելելով, թե, իբր, «տարբեր էթնիկ խմբերի և դավանանքների ներկայացուցիչներ Ադրբեջանում ապրում են արժանապատիվ և խաղաղ պայմաններում»։

«Հետևաբար, ես վստահ եմ, որ Ադրբեջանի «Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի կյանքը հաջորդ շրջանում ավելի լավ է լինելու, քան օկուպացիայի ժամանակաշրջանում»»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Բաքուն, իբր,  որևէ ռազմական հանցագործություն չի կատարել։

Հավելենք, որ պատերազմում  հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները փաստագրված են տարբեր միջազգային կառույցների կողմից, այդ մասին հրապարակվել են զեկույցներ։ Ադրբեջանի հանցագործությունների մասով Հայաստանը նաև հայցեր է ներկայացրել Բաքվի դեմ միջազգային դատարաններում։

«Ադրբեջանի ժողովուրդը բարոյական իրավունք ունի վրեժ պահանջելու, և ես դա կարող եմ հասկանալ։ Իմ խոսքերի էությունն այն է, որ մենք վրեժ են լուծել մարտի դաշտում։ Մենք որևէ ռազմական հանացագործություն չենք իրականացրել՝ ի տարբերություն հայերի։ Մենք չենք իրականացրել ցեղասպանություն՝ ի տարբերություն հայերի։ Մենք վրեժ ենք լուծել մարտի դաշտում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև Հայաստանի մասին, ինչպես նաև խաղաղության գործընթացից՝ նշելով, որ Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համար, նաև թաքնված սպառնալիքներ հնչեցրել։

«Մենք հուսով ենք, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են այստեղ միջնորդի դեր խաղալ, կհամոզեն Հայաստանին՝ չկորցնել այս հնարավորությունը։ Որովհետև նրանք բաց թողեցին անկախ երկիր դառնալու հնարավորությունը, դարձան այլ երկրների գաղութ, բաց թողեցին անկախանալու և սեփական ապագան կառուցելու հնարավորությունը։ Մենք կարծում ենք, որ պատերազմից հետո խաղաղությունը հնարավոր է, և Հայաստանի հետ հոկտեմբերի պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ Երևանի հետ խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է Ալիևը։

Էմմա Չոբանյան