Եթե ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից կանայք բանակցեին, հնարավոր է՝ վաղուց խաղաղություն հաստատված լիներ․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
10.04.2026 | 20:20
Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
10.04.2026 | 20:10
Շահավետ առաջարկներ՝ գործարարներին, աննախադեպ նորարարություններ․ LEASING EXPO-ն 4-րդ անգամ բացեց իր դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չի դառնա ընտրություններում հաղթելու դեպքում․ Սուրեն Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 19:42
«Հուշանվեր» թղթադրամներով խարդախություն Շենգավիթում․ ոստիկանների բացահայտումները. ՆԳՆ
10.04.2026 | 19:27
Պուտինի վարկանիշը ՌԴ-ում ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր
10.04.2026 | 19:13
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
10.04.2026 | 19:00
ՀՀԿ-ն ընդդիմության միավորման կոչ է անում, մասնակցեք ընտրությանը, որ նիկոլիզմը գնա. չառաջադրվելը չմասնակցել չէ․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 18:49
Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում
10.04.2026 | 18:37
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու միջնորդությունը դատախազը մերժել է
10.04.2026 | 18:34
Բաքուն հերքում է․ Ադրբեջանից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռների արձակման մասին տեղեկությունները կեղծ են
Բոլորը

Factor TVի հարցազրույցը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ

-1977թ․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կազմակերպության անդամ պետություններին առաջարկեց Մարտի 8-ը սահմանել որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության օր, թեև ավելի վաղ էին սկսել նշել այդ օրը։ Ձեզ համար, որպես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ փորձ ունեցող մարդու, ի՞նչ օր է Մարտի 8-ը, ինչպե՞ս եք ընկալում այս օրվա խորհուրդը։

-Մարտի 8-ը շատ է փոխել իր բովանդակությունը ծաղիկների, փուչիկների, օծանելիքների, նվերների շրջանակում, մի մեծ շերտ դեռևս շարունակում է այդ իներցիան, բայց ֆեմինիստական կառույցները, որոնք բավականաչափ զբաղվում էին կանանց իրավունքներով, փորձեցին կոտրել կարծրատիպերը և վերաիմաստավորել Մարտի 8-ը՝ որպես տոն, և սկսեցին ամեն տարի Մարտի 8-ին տարբեր ակցիաներով ու միջոցառումներով հիշեցնել, թե ինչ խորհուրդ ունի այդ տոնը, թե ինչպես կանայք դեռևս մեկ դար առաջ սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար, ինչպես փոխեցին այն ամբողջ պատմույթը, որ կար կանանց վերաբերյալ՝ պետք է ունենան սահմանափակ իրավունքներ կրթություն ստանալու, ընտրելու, ընտրվելու, աշխատելու, մասնագիտություններ ընտրելու և այլն։ Այսօր այն, ինչ ունենք, այդ կանանց շնորհիվ է։

-Դուք ֆեմինիստական շարժման մասին խոսեցիք։ Այսօր աշխարհում շատ են այդպիսի բողոքի ակցիաները, ոստիկանները հաճախ կոշտ վերաբերմունք են դրսևորում ֆեմինիստական շարժման ժամանակ, փորձում են ցրել ակցիաները և այլն։ Այսօր Ադրբեջանում էլ եղել է նման ակցիա, բայց Հայաստանում չի եղել, Հայաստանում խնդիրներ չկա՞ն։

-Խնդիրներ շատ կան, որոնք փորձում ենք լուծել, բայց Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, այլ է և՛ իշխանության վերաբերմունքը, և՛ պետության վերաբերմունքը կանանց իրավունքների հետ կապված խնդիրներին։ Այնտեղ իսկապես ֆմինիստական շարժումները բիրտ ուժով են ճնշվում։ Եվ մյուս խնդիրը կա՝ խաղաղության մասին խոսելն այսօր Հայաստանում և Ադրբեջանում շատ տարբեր կերպ է ընկալվում։ Իհարկե, ֆեմինիզմը նաև խաղաղաշինական բավականին լուրջ մարտահրավեր է։

-Փաստորեն, Մարտի 8-ը նաև աշխարհի խաղաղության օրն է։

-Այո՛։ Ընդհանրապես կանանաց իրավունքները համակցված են խաղաղության հետ, որովհետև մարդու հիմնարար իրավունքներից մեկը խաղաղ պայմաններում ապրելն է։ Ցանկացած կոնֆլիկտ, ցանկացած պատերազմ ծնում է մարդու իրավունքների խախտումներ՝ սկսած կյանքի իրավունքից, խոշտանգումից զերծ մնալու իրավուքնից մինչև կրթություն ստանալու իրավունք և այլն, անգամ գենդերային իրավունքներն են խախտվում․ տեսաք, թե պատերազմից հետո որքան մարգինալացվեց կանանց իրավունքների թեման, նաև բնապահպանական թեման։ Առաջինը հենց անվտանգային խնդիրն է, վախն է դիմացինից, որը կարող է հրահրել պատերազմ և ստեղծել մի իրավիճակ, որտեղ մյուս իրավունքների մասին խոսելը կդառնա երկրորդական, առաջնային կլինի կյանքի իրավունքի և անվտանգության պահպանումը։

-Հաճախ խոսում են այն մասին, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կանայք լինեին, խաղաղությունն ավելի հեշտ կհաստատվեր․ չգիտեմ՝ դրանում ճշմարտություն կա՞, թե՞ ոչ, բայց մարդկության պատմությունը ցույց է տվել, որ եղել են նաև կին ղեկավարներ, որոնք աչքի են ընկել բիրտ կառավարմամբ։ Կանայք ի՞նչ դեր կարող են ունենալ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտային այս դրությունում՝ ընդհանուր հայտարարի գալու առումով, երբ սադրանքները գրեթե ամեն օր են։ Հնարավորություն տեսնո՞ւմ եք ինչ-որ բան փոխելու, թե՞ այդ խնդրի լուծումը պատվիրակվել է էլիտաներին։

– Ես կարծում եմ, որ այո՛, պետք է շարունակել միշտ խոսել մարդկանց իրավունքների մասին․ խաղաղությունը մարդու իրավունք է, և խաղաղության մասին չխոսելը և թողնելն էլիտաներին, որ նրանք զբաղվեն շահերի բախմամբ և նույնիսկ շահերի շահարկմամբ, կբերի միայն փակուղիների։ Համաձայն եմ այն մտքի հետ, որ եթե կանայք լինեին բանակցողների դերում, գոնե այս 30 տարիների ընթացքում, եթե անգամ բանակցային պրոցեսներում ներգրավված լիներ մեկ կին, հնարավոր է՝ իրավիճակը բոլորովին այլ հունով գնար։ Զիջումների մասին, որ խոսվում էր Հայաստանում, տղամարդիկ շատ վախենում էին դրանից, վախենում էին պիտակավորվելուց որպես թույլ և զիջող։

-Այսինքն՝ եթե մեր նախագահները կին լինեին, ավելի հե՞շտ կլիներ բանակցելը։

-Շատ կարևոր է, թե ինչպիսի պատկերացումների կրող է անձը․ ես իմ գործունեության ընթացքում հանդիպել եմ և՛ ֆեմինիստ տղամարդկանց, և՛ հայրիշխանական՝ պատրիարխալ պատկերացումների տեր կանանց։ Կարևոր է, թե ինչպիսի պատկերացումների կրող կլինի այն կինը, որը կհայտնվի որոշումներ կայացնողի դերում կամ իշխանության ղեկին, և արդյո՞ք առաջ կտանի կանանց օրակարգը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան