Ադրբեջանի ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցները

Լուրեր

17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից մի խումբ ադրբեջանցիներ հերթական բողոքի ակցիան են անցկացրել Ադրբեջանի ՊՆ շենքի մոտ։ Նրանք բողոքել են, որ չնայած պատերազմին մասնակցությանը՝ չեն կարողացել վետերանի կարգավիճակ ստանալ, հայտնում են տեղական լրատվականները։

«Մեզ մերժում են վետերանի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Մենք, թողնելով մեր ընտանիքները, գնացել ենք հայրենիքի պատերազմ։ Որոշները նույնիսկ իրենց աշխատանքին չեն վերականգնվել՝ պատրվակով, որ կանտուզիա են ստացել։ Մեզ նույնիսկ պետք չէ 80 մանաթ թոշակը վետերանի կոչման համար, մենք ուղղակի ուզում ենք, որ ճանաչվի մեր կարգավիճակը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք դժգոհել են, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում։

«Մենք կռվել ենք, քնել գետնին, բայց մեզ կարգավիճակ չեն տալիս։ Նրանք, որոնք ունեն լավ ծանոթներ, ստացել են։ Ստացվում է՝ աղքատներին կարգավիճակ չի հասնում»,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից։

Ադրբեջանի ՊՆ-ից չեն մեկնաբանել բողոքի ակցիան։

Հավելենք, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները պարբերաբար ակցիաներ են կազմակերպում՝ բողոքելով իշխանությունների անտարբեր վերաբերմունքից, պահանջում նաև սոցիալական աջակցությունը։ Շուրջ չորս տասնյակից ավելի պատերազմի մասնակից ադրբեջանցիներ էլ տարբեր խնդիրների պատճառով ինքնասպանություն են գործել, շատերը՝ ինքնահրկիզման միջոցով։

Էմմա Չոբանյան