Վարչապետը դեռ չի հաստատել Մանե Թանդիլյանի դիմումը․ նախարարն անորոշ վիճակում գնում է աշխատանքի

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց՝ հունիսի 12-ին, ներկայացրեց հրաժարականի դիմում։

Չնայած Թանդիլյանը  հայտնել էր, որ այլևս չի պատրաստվում աշխատել որպես նախարար, այնուամենայնիվ,  հունիսի 12-ին հաջորդող օրերին Կառավարության նիստերին նա ներկա էր։ 

Արդյոք Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումն ընդունվել է,  թե նա մտքափոխվել է և որոշել շարունակել պաշտոնավորումը։ Այս հարցը ճշտելու նպատակով   Factor.am-ը դիմեց նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանին, ով  մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները նույն գրաֆիկով, ինչպես մինչ հրաժարականի դիմում ներկայացնելը․ «Նախարարի համար ևս անորոշ է, մինչ օրս նա շարունակում է աշխատել, երկրորդ անգամ չի ներկայացրել հրաժարականի դիմում, իսկ արդյոք  առաջին անգամ ներկայացրած դիմումը Կառավարության ղեկավարը հաստատել, թե մերժել է, այս պահին չեմ կարող ասել, նման տեղեկություն չունեմ, այդ հարցն անորոշ է»,- նշեց խոսնակը։

Հարցին՝ արդյոք անցած  օրերի ընթացքում նախարարը փորձել է այս հարցով խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝  Թանդիլյանի խոսնակը պատասխանեց․ «Իհարկե՛, խոսել են, կարծում եմ՝ համաձայնության են եկել, որ դեռ պետք է սպասել»։

Թե ինչու նախարարի հրաժարականի դիմումից 8 օր անց  վարչապետն այն դեռ չի հաստատել կամ մերժել,  այս հարցում  Կառավարության տեսակետն ու սահմանված ընթացակարգը ինչպիսին է, կներկայացնենք ավելի ուշ։