7 ամիս առաջ այրվածքներից մահացած զինծառայողի հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

7 ամիս առաջ Սիսիանի դիրքերում տեղակայված վագոն-տնակում հրդեհից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող, Ազատան գյուղի բնակիչ Պալյան Պողոսյանի հարազատներն այս պահին փակել են Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը՝ պահանջելով Պաշտպանության նախարարից գալ ու պատասխան տալ իրենց «ինչուներին»։
Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր իր որդին պետք է զորացրվեր, այսօր պիտի ուրախության օր լիներ իրենց ընտանիքում, մինչդեռ սգում են՝ այդպես էլ ոչ մի հստակ պատասխան չստանալով, թե, ի վերջո, ինչ էր կատարվել վագոն-տնակում։
«Վերին աստիճանի անտարբերություն, կարծես ոչինչ չի եղել, այսօր իմ երեխես տուն պիտի գար, քրեական գործը տեղից չի շարժվում։ Ոչ մի արձագանք չկա, ուզում ես վարչապետի կամ պաշտպանության նախարարի հետ հանդիպել, ոչ մի ընդունելություն։ Իմ բողոքը Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի դեմ է, էս երկուսը պիտի պատասխան տան, իրենք պիտի դատվեն»,- հայտարարեց Ջիվան Պողոսյանը։
Հարազատները ոստիկանների հորդորով ժամանակավորապես բացեցին ճանապարհը, նրանք այս պահին Սուրեն Պապիկյանից սպասում են հեռախոսազանգի, ասում են՝ եթե նախարարի պատասխանը բավարարեց իրենց, կդադարեցնեն բողոքի ցույցը, այլապես նորից կփակեն ճանապարհը։
Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը։ Զինծառայողը վառարանից բռնկված հրդեհից քնած վիճակում այրվածքներ էր ստացել, որոնց հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։

Արմիկ Մովսիսյան