Արցախի Հանրապետության պետական նախարարը հանդիպել է գործարարների հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ԱՀ նախագահականից։

Պետական նախարարը վստահեցրել է, որ բավականին կառուցողական և գործնական հարաբերությունների կողմնակից է և պատրաստակամ քննարկելու մտահոգող ամենատարբեր հարցեր:

«Երեկ և այսօր ամբողջությամբ օգտագործել եմ Արցախի շրջափակման պայմաններում ստեղծված տնտեսական և նաև շրջափակման հետևանքները հաղթահարելու հետ կապված խնդիրները ուսումնասիրելու վրա: Այդ ընթացքում բազմաթիվ խնդիրներ և մտահոգություններ են առաջացել ինձ մոտ։ Ուզում էի, որպես առաջնային շահառուներ և խնդիրների մասին ամենախորը տեղեկացված տնտեսվարող սուբյեկտներ՝ ձեզանից տեղեկություններ հավաքագրել, որպեսզի ամենակարճ ժամկետում հնարավոր լինի մաքսիմալ օպտիմալ թե արագության, թե աշխատանքների կազմակերպման իմաստով ամենաճիշտ, ամենաօբյեկտիվ մոտեցումները և տարբերակներն ընտրել»։

ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը կարևորել է գործարար միջավայրում առկա մեծ ներուժի համախմբումը՝ արժանապատվորեն հաղթահարելու առկա բարդ մարտահրավերները:

Գործարարները ներկայացրել են իրենց դիտարկումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գոհունակություն է հայտնել «Արցախի գործարարների միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման կապակցությամբ և կարևորել բիզնես միջավայրը համախմբող միավորի ստեղծումը։ Այդ միության գոյությունը թույլ կտա առավել ուղիղ շփում ունենալ գործարարների հետ՝ ունենալով ձեռնարկատիրությանը վերաբերող կառավարության ակտերի նախագծերը նաև այդ շրջանակում նախապես քննարկելու հարթակ։ Բանավոր հարցերին պատասխանելուց զատ պետական նախարարը առաջարկել է նաև գրավոր առաջարկներ փոխանցել՝ պարտավորվելով դրանք ամենակարճ ժամկետում քննարկման ընդունել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր: