Լավրովը լեգիտիմացրեց Ալիևի միտքը՝ Բաքվում խոսեց սքաներ դնելուց․ ՌԴ-ն և Ադրբեջանը պայքարելու են Արևմուտքի դեմ․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Որպես Լաչինի միջանցքի բացման միջոց՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեսնում է սքաներ սարքի տեղադրումը ռուսական անցակետում, որպեսզի, ըստ նրա, փարատվեն Ադրբեջանի կասկածները, որ միջանցքը հումանիտար և քաղաքացիական նպատակներից բացի՝ չի օգտագործվում, ասենք, ականներ տեղադրելու նպատակով։

Սքաներ սարքի մասին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովը խոսել էր դեռ ամիսներ առաջ, երբ ադրբեջանցիները դեռ նոր էին փակել միջանցքը, բայց այն ժամանակ Արցախի իշխանությունը չէր համաձայնվել դրան։

Պե՞տք է Արցախը համաձայնվի սքաների տեղադրմանը՝ միջանցքի բացման դիմաց, թե՞ ոչ։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանն առաջարկում է այլ հարցի պատասխան տալ՝ արդյո՞ք այստեղ կարող է ինչ-որ բանի վրա ազդել Արցախի դիրքորոշումը։

«Արդյո՞ք Արցախը որոշումների կայացման գործընթացի մասնակից է։ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների տիրույթում։ Ադրբեջանցիները շատ բան կարող են ասել, մինչդեռ արդեն ռուս խաղաղապահներն ասում են, որ պետք է սքաներ լինի, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում չի խոսվել նման բանի մասին։ Սա այնպիսի հարց է, չգիտեմ՝ արժի՞ խոսել այդ մասին՝ համաձայն են, թե՝ ոչ։ Հայկական կողմերը պետք է անեն հնարավորը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից շեղում չլինի»,- նշում է նա։

Քաղաքագետն ասում է, որ Սերգեյ Լավրովը Բաքվում կրկնում է Ադրբեջանի ղեկավարության նարատիվները Լաչինի միջանցքը վերահսկելու մասով։ Ըստ Վարդանյանի՝ պարզապես Ադրբեջանն այսօր կարևոր պետություն է ՌԴ-ի համար Արևմուտքի դեմ համատեղ պայքար մղելու տեսանկյունից, ըստ այդմ՝ ՌԴ ԱԳ նախարարը նախընտրում է պաշտպանել ադրբեջանական տեսակետները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան