Հայաստանում կստեղծվի նոր ավան՝ գյուղատնտեսական համալիրով, ամառային և ձմեռային հանգստավայրով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Աշխատանքի դիմաց ֆերմերներն ստանալու են աշխատավարձ: Նման մոտեցումը կնպաստի ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի կենտրոնի ստեղծմանը՝ մշտապես զարգացման հնարավորություններով: Ծրագրով նախատեսված է ամառային և ձմեռային հանգստավայրի կառուցում: Իսկ ջրամբարի կառուցումը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը` մեծացնելով ոռոգվող հողամասերի մակերեսները: Նախատեսված է համայնքի բնակչությանը ոռոգման ջուրը տրամադրել անհատույց, ինչը կլուծի նաև համայնքի բնակիչների համար արդիական սոցիալական խնդիրները․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 1,112 նոր աշխատատեղ: Կկառուցվեն ՀՀ-ում նախադեպը չունեցող լեռնադահուկային սպորտային ենթակառուցվածքներ (Միջազգային լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի (FIS) ստանդարտներին համապատասխանող շուրջ 30 կմ սահուղիներ, ճոպանուղի, լեռնադահուկային կանգառներ): Ծրագրի իրականացման դեպքում սկզբնական փուլում նախատեսվում է 236.797 արտաքին և 199.339 ներքին զբոսաշրջային մուտքերի ապահովում: Ընկերությունը պատրաստակամ է առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնել մոտ 93 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Ընկերության կողմից առաջիկա տասը տարիների հարկային մուտքերը պետբյուջե կկազմեն մոտ 34.8 մլրդ դրամ, իսկ գույքահարկի գծով հատկացումները համայնքային բյուջե` մոտ 5.34 մլրդ դրամ: Արդյունքում՝ Արագածոտնի մարզի Արագած և Վարդենուտ գյուղերի շրջակայքում կստեղծվի նոր ավան համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով ու ամառային և ձմեռային հանգստավայրով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծումը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: «Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով ծրագրին՝ փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դրա գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Ըստ փոխվարչապետի՝ եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց: «7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր 4 բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Եթե այդպես չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն վարձակալված տարածքների նկատմամբ իրավունքից, որը կառավարությունը սահմանափակում ու տրամադրում է իրեն, կամ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարել տարեկան 500 մլն դրամ, որ շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացած ներդրումները»,-ասել է փոխվարչապետը: