Վստահ եմ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ կան․ նախատեսվում է ուժեղացնել հսկողությունը․ Վահե Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

 

Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ից մինչ օրս արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում, ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակում։
«ՆԳՆ ոստիկանությունը բավականաչափ աշխատանքներ է կատարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև օրս արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը` իրացման, ևս 150-ը` պահելու։
Այս թմրամիջոցներից մոտ 45-ը սինթետիկ նյութեր են եղել։

Պատկերը մտահոգիչ է, վստահ եմ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները մեծ են»,- նշեց Ղազարյանը։

Նախարարը նաև նշեց, որ 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։

«Պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար ՆԳՆ–ն համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում ենք այլ երկրների արդյունավետ փորձերը, ինչի արդյունքում նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ իրավապահ կառույցը նաև բացատրական աշխատանքներ է կատարում անչափահասների և երիտասարդների շրջանում։

Նախարարը նաև հայտնեց, որ նախատեսվում է սահմանային անցակետերում ուժեղացնել հսկողությունը, որտեղ կներգրավվեն հատուկ վարժեցված շներ։

Ղազարյանն անդրադարձավ նաև համացանցի միջոցով թմրամիջոցների վաճառքին և հիշեցրեց, որ 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Դրա շնորհիվ 2023 թվականին արդեն իսկ հայտնաբերվել է տելեգրամյան 143 ալիք, որոնք թմրամիջոցներ են իրացրել։ ՆԳՆ-ն նախատեսում է նորաստեղծ բաժինն ընդլայնել և ստեղծել վարչություն։

Մանրամասները՝ տեսանյութում։