Բախմուտի շրջանում մարտերի ինտենսիվությունն աճում է․ Զելենսկի

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթի ժամանակ ասել է, որ իրավիճակը դեռևս բարդ է մնում Բախմուտ քաղաքի շրջանում, որի համար ընթանում են կատաղի մարտեր, և ռուսական զորքերը, նախագահի խոսքով, այս ուղղությամբ մեծ կորուստներ են կրում, գրում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ամենադժվարը դեռևս Բախմուտում է, քաղաքի պաշտպանության համար կարևոր մարտերն են։ Ես միայն մեկ օրինակ բերեմ։ Հիմա մենք բավականին հաճախ ենք Գերագույն հրամանատարի հետ հանդիպում՝ շաբաթը առնվազն երկու անգամ։ Վերջին հանդիպումը հինգշաբթի էր։ Իսկ այսօր գեներալ Սիրսկին զեկուցել է, որ վերջին  հանդիպումից ի վեր միայն այս քաղաքի ուղղությամբ սպանվել է մոտ 800 թշնամի»,- ասել է Զելենսկին։

«Ռուսաստանն ընդհանրապես չի հաշվում մարդկանց՝ նրանց ուղարկելով մեր դիրքերի վրա անդադար գրոհների: Մարտերի ինտենսիվությունը միայն աճում է: Շնորհակալ եմ բոլոր ուկրաինացի զինվորներին, ովքեր, չնայած օկուպանտի այս խելահեղ ճնշմանը, պաշտպանում են մեր դիրքերը և ոչնչացնում ռուսական բանակը», – ասել է Ուկրաինայի նախագահը։