Փաշինյան-Ալիև հանդիպում է նախատեսվում․ ՔՊ-ից բացահայտում են քննարկման թեմաները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում առաջիկա օրերին Բրյուսելում սպասվող հայ-ադրբեջանական հանդիպման մասին լուրը։ Հնարավոր հանդիպման մասին դեռ նախորդ շաբաթ խոսել էր ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Բրյուսելյան հանդիպումը կազմակերպելու նպատակով ուրբաթ Երևան էր ժամանել նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Եվրոպացի պաշտոնյան «Ազատության» եթերում հայտարարել էր՝ ձգտում են, որ հանդիպումը կայանա Փաշինյան-Ալիև մակարդակով։

ՀՀ վարչապետի աշխատակազմից նշում են, որ այս մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ հանդիպման վերաբերյալ շատ հստակություններ չկան, բայց հայտնի է շփումների օրակարգը։

Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները հանդիպման մասին տեղեկացնելուց զատ՝ հավելել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին մի քանի ամիսների բանակցություններում զգալի առաջընթաց են արձանագրել։ Իշխանական պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, երբ Բաքուն չի կատարում ո՛չ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ բացել Լաչինի միջանցքը, ո՛չ էլ երեք օր առաջ ձեռք բերված այն պայմանավորվածությունը, որի համաձայն՝ պետք է մեկնարկեր Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող բարձրավոլտ գծի վերականգնումը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ անհասկանալի է, թե Փաշինյանն ու թիմակիցներն ի՞նչ սկզբունքով են հանդիպում ադրբեջանցի պաշտոնյաներին՝ հիշեցնելով, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերին հրաժարվել էր Մոսկվայում հանդիպել Ջեհյուն Բայրամովին։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ այժմ արևմուտքի և հյուսիսի միջև թեժ պայքար է սկսվել, թե ով առաջինը կհայտարարի Լաչինի միջանցքի բացման մասին, առաջիկա հանդիպումն էլ, ըստ քաղտեխնոլոգի, այդ շրջանակում է կազմակերպվում։

«Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական ՀԿ անդամ Արփի Թոփչյանի կարծիքով՝ Արևմուտքի ակտիվացումը հակամարտությունների կարգավորման հարցում Ռուսաստանին մենաշնորհային դիրքից զրկելու նպատակ ունի։

Արմեն Բադալյանը, սակայն, ընդգծում է, որ արևմտյան գործիքները՝ Հաագայի դատարանի որոշումը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, իրավիճակը չփոխեցին։

Ինչի՞ շուրջ կբանակցեն առաջիկա հանդիպման ընթացքում հայ և ադրբեջանցի պաշտոնյաները․ Արփի Թոփչյանը նշում է, որ տեղյակ լինելով ՀՀ իշխանությունների թեզերի մասին՝ արդեն պարզ է, որ ինչի շուրջ էլ բանակցեն, հայանպաստ լուծում դժվար է ակնկալել։ Այդուհանդերձ, ըստ նրա, ավելի նախընտրելի է բրյուսելյան, քան մոսկովյան հարթակը։

Ի դեպ, հայտնի չէ նաև՝ հանդիպումը լինելու է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությա՞մբ, թե՞ Պրահայի ձևաչափով, որին մասնակցում էր Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հիշեցնենք, որ մինչ այս Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպումը չկայացավ հենց Մակրոնի ներկայության շուրջ համաձայնության չգալու պատճառով, քանի որ Ալիևը դեմ էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան