Իրավապաշտպանների թարմացված տվյալներով՝ Ադրբեջանում 93 քաղբանտարկյալ կա

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազատւթյուն Ադրբեջանի քաղբանտարկյաներին» միությունը երկրում քաղբանտարկյալների թարմացված ցուցակ է հրապարակել։ Ըստ դրա՝ ներկայում Ադրբեջանում 93  քաղբանտարկյալ կա։ Նրանք բաժանված են 7 խմբի․ առաջին խումբ՝ լրագրողներ ու բլոգերներ (6 հոգի), 2-րդ խումբ՝ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ (6 հոգի), 3-րդ խումբ՝ Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ (5 հոգի), 4-րդ խումբ՝ կրոնական ակտիվիստներ (29 հոգի), 5-րդ խումբ՝ Տերտերի գործով դատապարտվածներ (8 հոգի), 6-րդ խումբ՝ Գյանջայի գործով դատապարտյալներ (26 հոգի), 7-րդ խումբ՝ ցմահ դատապարտվածներ (13 հոգի)։

Քաղբանտարկյալների թարմացված ցուցակը պատրաստել են իրավապաշտպաններ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և «Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Էլշան Հասանովը։

Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում երկրում քաղբանտարկյալների առկայության մասին հայտարարությունները՝ դա համարելով կողմնակալ կարծիք։ Ի դեպ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ 2021 թվականին։

Հավելենք, որ վերջին շրջանում ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ամերիկացի տարբեր սենատորներ կոչ են անում Բաքվին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ակտիվիստ Բախտիյար Հաջիևին, որն ի նշան իր ապօրինի կալանավորման դեմ բողոքի՝ հացադուլ է հայտարարել։

Էմմա Չոբանյան