Կարո՞ղ եք կոնկրետ շահերի բախման դեպքեր նշել․ կարո՞ղ է միջանձնային հարաբերությունների հարց է․ Արծվիկ Մինասյանը՝ արդարադատության ակադեմիայի ռեկտորին որակավորման հանձնաժողովից հանելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի ընդունմամբ լրացվում են ՀՀ օրենսդրության մեջ առկա մի շարք բացերը և ոչ ամբողջական կարգավորումները, որոնց նպատակը ՀՀ դատախազության գործունեության արդյունավետության բարձրացումն է:
Նախագծերի փաթեթով ի թիվս մի շարք փոփոխությունների նախատեսվում է նաև Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկել 3-ի փոխարեն 4 իրավաբան գիտնականներ, հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին։

Կարո՞ղ եք կոնկրետ շահերի բախման դեպքեր նշել, որ ձեզ բերել է այս եզրահանգման։ Կարո՞ղ է միջանձնային հարաբերությունների հարց է» ,- հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով արդարադատության ակադեմիայի ռեկտորին որակավորման հանձնաժողովից հանելու առաջարկին։

«Պահանջը մեկը պետք է լինի՝ որակավորման հանձնաժողովի անդամը իրավաբան գիտնական պետք է լինի և ոչ քաղաքական անձ»,- նշեց Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունումը՝ հնարավորություն ընձեռելով օբյեկտիվորեն քննարկել․ «Այս նախագիծը հրատապությամբ անպայման ընդունելը մի՛ փաթաթեք մեր վզին»։

Մանրամասները՝ տեսանյութում։