Արցախից 5 բուժառու Հայաստան է տեղափոխվել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից այսօր 5 բուժառու տեղափոխվել է Հայաստան:
Այս մասիին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվել է 129 քաղաքացի: