ԳՇ պետը մանրամասներ է ներկայացրել. ինչ է քննարկվել քննիչ հանձնաժողովում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող հանձնաժողովը կենդանության նշաններ է ցույց տալիս։ Մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը միայն երեկ հայտնեց առաջին հրավիրյալի մասին։ Հանձնաժողով է այցելել Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ Նա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։

Անդրանիկ Քոչարյանն առանց մանրամասնելու նշեց, որ ԳՇ պետն ուշագրավ տեղեկություններ է փոխանցել, որոնք կարող են վճռորոշ լինել եզրակացության համար։ ԳՇ պետի հետ հանդիպումը տևել է չորս ժամ։ Նա պատասխանել է 100-ից ավելի հարցերի, այդ թվում՝ «Իսկանդերը» կրակե՞լ է, թե՞ ոչ։

ԳՇ պետի հետ գաղտնի հանդիպմանը պատգամավորներից մասնակցել են միայն ՔՊ-ականները, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով։ Պատճառը եղել են գործուղումներն ու անձնական խնդիրները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն էին բոյկոտել նիստերը՝ նշելով, որ պատերազմի ու պարտության մեղավորների հետ չեն պատկերացնում պատերազմի հանգամանքների բացահայտումը։ Որպես այլընտրանք՝ իշխանությունները հանձնաժողով էին հրավիրել արտախորհրդարանական ուժերի և զոհվածների ծնողներին։ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարճ ժամանակ անց հրաժարվեց մասնակցությունից, իսկ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն այսօր Factor TV-ին փոխանցեց, որ քննիչ հանձնաժողովի նիստի մասին տեղյակ չի եղել և չի մասնակցել, իսկ արտախորհրդարանական ընդդիմության մյուս ներկայացուցիչ՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը չի մասնակցել երկրում չլինելու պատճառով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը չի բացառում, որ խորհրդարանական ընդդիմությունը որևէ պահից կմասնակցի նիստերին։ Այսօր Factor TV-ն հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ընդդիմությունը բաց թողնում իշխանության ներկայացուցիչներին խնդրահարույց հարցեր տալու հնարավորությունը։

«Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի քաղաքական ղեկավարների հանցագործությունները քողարկելու համար, դրա համար չենք մասնակցում»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը, որը հենց սկզբից բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքները, ցանկանում է հանձնաժողովում տեսնել առանցքային պաշտոնյաների, որոնց մեկ տարի է՝ ՔՊ-ականները չեն հրավիրում։

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը ևս հրավիրվելու է քննիչ հանձնաժողով։ Ավելին, ըստ նրա, առաջիկայում ԱԺ կանոնակարգում փոփոխություն են կատարելու, որ հանձնաժողով չներկայացողներին պատասխանատվության ենթարկեն։

Ընդդիմության քննադատությունների ֆոնին Անդրանիկ Քոչարայանը վստահ է, որ իր ղեկավարած հանձնաժողովի զեկույցը հասարակության համար լեգիտիմ է լինելու, քանի որ 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել։

Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից ղեկավարված մեկ այլ՝ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի բացահայտումները, եթե այդպիսիք եղել են, հասարակության համար մնացին անհայտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան