ՌԴ-ն հույս չէ, որ Ալիևը ԼՂ-ում հակատեռորիստական ակցիա չի սկսի․ ԵՄ դիտորդներ տեղակայելով՝ կխուսափենք դրանից. Դավիթ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հաագայի դատարանում Ադրբեջանի կրկնակի պարտությունից հետո, երբ մերժվեց նրա հայցը ՀՀ-ի դեմ, և Բաքվին պարտավորեցրին բացել Լաչինի միջանցքը, Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացվեց Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանի հրամանագրով։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ պատճառ ուներ սա։

«Ռուբեն Վարդանյանը չի հեռացվել, լքել է իր պաշտոնը՝ սեփական կամքով։ Ուղղակի նա հրապարակային չխոսեց պատճառների մասին։ Դա եղել է իր որոշումը, որ Արայիկ Հարությունյանը նրան ազատի պաշտոնից հրամանագրով։ Հաագայի վճռի հետ կապ չեմ տեսնում»,- ասաց նա։

Չնայած Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին գտնվելիս ՀՀ-ում ՀԱՊԿ-ի նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանին բացասական պատասխան էր տվել, թե ինքը չի եղել Ռուբեն Վարդանյանին նշանակողը, ամեն դեպքում՝ Իլհամ Ալիևն անգամ Մյունխենում էր Ռուբեն Վարդանյանին կապում Մոսկվայի հետ։

Արայիկ Հարությունյանն ասաց՝ իր որոշումները չի համաձայնեցնում որևէ մեկի հետ։ Ինչքանո՞վ է Ռուբեն Վարդանյանի հեռացումն առնչվում Մոսկվա-Բաքու հարթությանը։

«Միայն պարոն Վարդանյանը կարող է ասել՝ ինչ մոտիվացիա է ունեցել, երբ որոշել է դառնալ Արցախում պետնախարար։ Չեմ բացառում, որ նա դա արել է հայրենասիրական մղումներով և իրոք ուզել է կառուցել քաղաքական կարիերա։ Նաև չեմ բացառում, որ դա կարող է ունենալ ռուսական հետք, և նա որպես ռուսական մարզպան՝ ղեկավարեր Արցախը, ինչպես տեսնում են Մոսկվայում։ Երկու վարկածն էլ ես ընդունում եմ, որովհետև իրականությունը չգիտեմ»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան