Հաագայի դատարանի որոշումից հետո Ալիևի պահանջով Վարդանյանին հեռացնելը նշանակում է՝ պայքարից հրաժարվել․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հաագայի դատարանի որոշումից հետո Ալիևի պահանջով Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին հեռացնելը նշանակում է՝ պայքարից հրաժարվել, Factor TV-ի հետ զրույցում հայտարարում է նրա արդեն նախկին խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պաշտոնանկ արվեց շուրջ չորս ամիս Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանը։  Հարությունյանը նրա հեռացման պատճառների մասին այդպես էլ չխոսեց։ Միայն նշեց, թե այդ որոշումը պետության դիմադրողականությունը չսպառելու համար է կայացվել։ Արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականի խոսքով՝ տեղի է ունենալու ճիշտ հակառակը, և այդ որոշումն իրականում մեծ վնաս է հասցրել Արցախին։ Առաքելյանը նաև չհերքեց՝ որոշման հիմքում Ադրբեջանի նախագահի պահանջն է։

Վարդանյանի հեռացման մասին Ադրբեջանը խոսել է նրա նշանակումից անմիջապես հետո, իսկ վերջին հայտարարությունը Վարդանյանի հեռացման հետ կապված մեկ շաբաթ առաջ էր։ Մյուխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա «իրենց հողից»։ Քննարկմանը ներկա Հայաստանի վարչապետը որևէ կերպ չհակադարձեց Ալիևին։

«Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը մեծ վնաս էր Արցախին։ Իհարկե, Արցախի պայքարը մեկ մարդով պայմանավորված չէ, ոչ էլ հետագայում է պայմանավորված լինելու։ Ռուբեն Վարդանյանի առաքելությունը կայանում էր նրանում, որ արվում էր առավելագույնը, որ հայկական աշխարհը համախմբի Արցախի շուրջ։ Ցավոք պատերազմից հետո Արցախի հանդեպ անտարբերությունն ավելի խորացավ, իսկ Հայաստանի իշխանությունն իր գործողություններով հեռանում է Արցախի հարցի կարգավորումից»,- նշեց Առաքելյանը։

Նրա պնդմամբ՝ Ռուբեն Վարդանյանի գործողությունները խանգարում էին Ադրբեջանին, իսկ այդ գործողություններն ուղղված էին Արցախի խնդրի հայանպաստ  կարգավորմանը։

«Արցախի ժողովուրը չէր վստահում իշխանությանը Արցախի խնդիր լուծման հարցով։ Վարդանյանի գալով ստացվեց համախմբել հասարակությանը։ Անգամ այս ճգնաժամի ժամանակ հասարակությունն իր դժգոհությունը չէր արտահակյում, և սա ցույց տվեց, որ Վարդանյանին հաջողվեց համախմբել հասարակությանը»,- շարունակեց Մեսրոպ Առաքելյանը։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի առաջիկա ծրագրերին՝ Առաքելյանը շեշտեց, թե այս փուլում նա զերծ է մնում քաղաքական ակտիվությունից, նույնը կոչ է անում նաև հասարակությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան