Աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա երկու մասնակից
Հայաստանի աթլետիկայի հավաքականը երկու ներկայացուցիչ կունենա Եվրոպայի ձմեռային առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 2 եռացատկորդ` Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը: Մարզիկները մրցավայր կմեկնեն փետրվարի 28-ին:
Տղամարդկանց որակավորման փուլը կկայանա մարտի 2-ին, իսկ եզրափակիչը` մարտի 3-ին: Կանանց որակավորման փուլը՝ մարտի 3-ին, եզրափակիչը` մարտի 4-ին:
Աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը կկայանա մարտի 2-5-ը Ստամբուլում: 26 մրցաձևերում իրենց ուժերը կփորձեն 593 մարզիկներ՝ 47 երկրից: