Ո՛չ նոյեմբերի 9-ում, ո՛չ ՌԴ նախագահի հրամանգրում գրված չէ, որ ՌԴ ԱԴԾ-ն կհսկի Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը FactorTV-ի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի, նոյեմբերի 9-ի հրամանագրի և այլ հարցերի մասին։

«Հայաստանի քաղաքական մոտեցումը շարունակում է մնալ այն, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի սուվերենության շրջանակներում։

Հայաստանը նաև շահագրգռված է ապաշրջափակումով և երկար ժամանակ տարբեր լուծումներ էր առաջարկում, որպեսզի ՀՀ օրենսդրության և սուվերենության շրջանակներում տեղի ունենա ապաշրջափակում, բայց դա տեղի չունեցավ։ Հայաստանը շարունակելու է աշխատել այս ուղղությամբ,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով հարցին, որ եթե ռուսական ԱԴԾ-ն հսկի Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը, դա սուվերենության զիջում չի՞ լինի,Գրիգորյանը պատասխանեց․ «Բայց ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ո՛չ էլ ՌԴ նախագահի՝ 2020թ․ նոյեմբերի 10 հրամանգրում նման բան չկա, Հայաստանը նման պարտավորություն չի ստանձնել, ՀՀ-ն պարտավորվել է ապաշրջափակում կատարել և դա կկատարի իր պարտավորությունների շրջանակում։ Այսինքն՝ Հայաստանը կվերահսկի ադ ճանապարհները, իսկ ՌԴ ծառայությունները կհետևեն, թե արդյոք Հայաստանը կատարում է իր այդ պարտավորությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում։