ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում առնվազն 1,5 մլն անօթևան է դարձել

Լուրեր

19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
Բոլորը

Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից և տասնյակ հետցնցումներից հետո առնվազն 1,5 միլիոն մարդ անօթևան է դարձել, միաժամանակ, 500,000 նոր տուն պետք է կառուցվի։ Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փորձագետներին:

«Սա ակնհայտորեն ամենամեծ աղետն է Թուրքիայի պատմության մեջ, հավանաբար, ամենամեծ բնական աղետը, որին երկիրը երբևէ բախվել է»,- ասել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը:

Փետրվարի 6-ի երկրաշարժերը և դրան հաջորդած հետցնցումները Թուրքիայում խլել են ավելի քան 43,000 մարդու կյանք, շուրջ 100,000 վիրավոր կա։ Երկրաշարժից տուժած նահանգներում հազարավոր մարդիկ զրկված են խմելու ջրից և սանիտարահիգիենիկ միջոցներից։

Վինթոնը նաև նշել է, որ մարդիկ շտապ բնակարանի կարիք ունեն։ Բացի այդ, տարածաշրջանում 116-ից մինչև 210 միլիոն տոննա փլատակներ պետք է մաքրվեն, ինչը լուրջ մարտահրավեր է։

Հավելենք, որ ՄԱԿ-ը հանդես է եկել 1 միլիարդ դոլարի ֆինանսավորման կոչով՝ աջակցելու միլիոնավոր մարդկանց Թուրքիայում, և առաջարկել է հետագա աջակցություն տարածաշրջանի վերականգնմանն ուղղված ծրագրերին:

Էմմա Չոբանյան