Հափշտակություններ` WhatsApp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունը կիբերհանցագործության հերթական դեպքն է բացահայտել։

Ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Օրեցոր զարգացող նորարարական տեխնոլոգիաները մի կողմից հեշտացնում են հեռահաղորդակցությունը, մի կողմից էլ նպաստում են դրանց օգտագործմամբ կատարվող հանցավոր տարաբնույթ մեխանիզմների հնարմանը։

Պատահական չէ, որ բջջային հեռախոսներում առկա հեռահաղորդակցության համակարգերը հանցամիտների ձեռքին դառնում են միջոց՝ խարդախությունից մինչև թմրամիջոցների իրացում։ Բազմիցս անդրադարձել ենք WhatsApp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով կատարվող հանցագործություններին՝ նպատակ ունենալով իրազեկմամբ կանխարգելել դրանց տարածումը։

Ապրանքը վաճառողի համաձայնելու դեպքում նույն հավելվածի միջոցով նրան ուղարկում են հատուկ հարմարեցված, նմանեցված, այսպես ասած՝ ֆիշինգային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս հանցավորին հափշտակել վաճառողի բանկային հաշվի գումարները։ Մասնավորապես, վաճառողը նրանց ուղարկած հղումով հավաքում է իր բանկային քարտի տվյալները՝ հանցավորին հնարավորություն ընձեռնելով հասանելիություն անկանխիկ դրամական միջոցներին։ Թիրախավորվում են հատկապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Վերջերս տարածում են ստացել «Հայփոստի» կայքի նմանությամբ ստեղծված կեղծ էջի միջոցով խարդախությունները։ Հանցավորը WhatsApp հավելվածի միջոցով վաճառողի հետ կապ հաստատելուց և նրան համոզելուց հետո խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար: Վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով ու փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները։ Տվյալները լրացնելուց հետո վաճառողը դառնում է հանցագործության զոհ։

ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժին, որը մասնագիտացած է համացանցային հանցագործությունների բացահայտման գործում։
Առցանց տիրույթում հափշտակությունների զոհ չդառնալու համար իրավապահները հորդորում են գործարք չանել կասկածելի գնորդների հետ, լինել զգուշավոր, կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի տվյալները։

Ամփոփելով՝ ընդգծենք, որ եթե արդեն տրամադրել եք ձեր բանկային քարտի տվյալները և կրել ֆինանսական կորուստներ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագիտացված ստորաբաժանմանը կամ զանգել 1-02, 011-56-27-18 հեռախոսահամարներով»։