Կրակոցների ուղեկցությամբ վարժանքներ ռուսական ռազմաբազայում․ գյումրեցիներին հորդորում են խուճապի չմատնվել

Լուրեր

24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
Բոլորը

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում վարժանքներ կանցկացնի, որոնք կուղեկցվեն կրակոցներով։

Ռազմաբազայի ղեկավարությունը գյումրեցիներին հորդորում է կրակոցների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հղում տալով ռազմաբազային՝ համայնքապետարանից հայտնում են նաև, որ զորավարժություններն անցկացվելու են փետրվարի 23-ի տոնական միջոցառումներին ընդառաջ։

Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է  որպես «Հայրենիքի պաշտպանի օր», տոնակատարություններ են լինելու նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում։

Նշենք, որ եղել են դեպքեր, երբ ռազմաբազայում անցկացվող զորավարժությունների մասին Գյումրու բնակիչները նախապես չեն տեղեկացվել, և կրակոցների ձայները մեծ խուճապ են առաջացրել քաղաքում։

Արմիկ Մովսիսյան