Անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք․ ԱՀ ԱԳՆ

Լուրեր

01.06.2026 | 21:00
Նախընտրական բանավեճ Հանրայինում․ ՈԻՂԻՂ
01.06.2026 | 20:54
Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Լիբանանում Իսրայելի գործողության պատճառով. Tasnim
01.06.2026 | 20:45
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքը հայտարարել է ընտրողներին Հայաստան մեկնելու հարցում աջակցելու պատրաստակամության մասին 
01.06.2026 | 20:34
Քիչ է, շատ պիտի տային․ Սուքիասյանը՝ իր ընտանիքի և բիզնեսների կողմից ՔՊ-ին 52 մլն դրամ նվիրատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 20:25
Համակարգային առումով կալանքին առնչվող պրակտիկան Հայաստանում խնդրահարույց է. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի դեպքի մասին
01.06.2026 | 20:13
Ռուսական գազից ավելի էժան տարբերակներ կան, այլ երկրներից ինձ ասել են․ Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 20:00
Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, կլուծվեն բոլոր հարցերը, Կարապետյանը չի համաձայնվել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:48
Արթուրը խրամատում է կռվել. Փաշինյանը նրան նստեցրեց բանավեճում տանուլ տալու համար․ Օսիպյանի աջակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:38
Հազարավոր ընտրողներ՝ Ռուսաստանից․ ո՞վ է կանգնած Միկա Բադալյանի նախաձեռնության հետևում
01.06.2026 | 19:28
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
01.06.2026 | 19:15
Եթե ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գանք՝ ՌԴ-ն կթուլանա, իսկ դա Ադրբեջանի և Թուրքիայի շահից է բխում․ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ չենք դառնա․ Վաղարշակ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:03
Թուրքիան և Ադրբեջանը 15 տարվա պայմանագիր են կնքել 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ
01.06.2026 | 18:44
Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը
01.06.2026 | 18:30
Վարչապետ դառնամ՝ կսկսենք Արցախն ազատագրել՝ աֆրիկացի և ֆիլիպինցի վարձկաններով․ ուրիշ ձև չկա․ Արտակ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 18:27
«Սամոյին ըսինք, կարգին փող տայիր, հելնեինք դրան գյուլեինք պրծնեինք»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները

«2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել Արցախի շրջափակման ակնհայտ փաստը, որի առկայությունը հաստատվում է միջազգային հանրության կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի։ Որպես իբր ապացույց՝ տվյալներ են բերվել առ այն, որ շրջափակման ամբողջ ընթացքում միջանցքով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 2500 մեքենա, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Հայաստանի հիվանդանոցներ է տարհանվել 100 բուժառու։ Սակայն ներկայացված տվյալները Բաքվի պնդումների ճիշտ հակառակն են ապացուցում։

Շրջափակման 73 օրվա ընթացքում Լաչինի միջանցքով ավելի քիչ մեքենաներ են անցել, քան շրջափակումից առաջ՝ երեք օրվա ընթացքում։ Լաչինի միջանցքով անցած բոլոր մեքենաները պատկանել են կամ ռուսական խաղաղապահ զորակազմին, կամ ԿԽՄԿ-ին։ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետական կառույցներին պատկանող կամ առևտրային փոխադրումներ իրականացնող որևէ մեքենա Լաչինի միջանցքով չի կարողանում անցնել։

Ծանր հիվանդների տեղափոխումը Երևան հնարավոր է միայն ԿԽՄԿ-ի միջոցով, ինչը ևս մեկ անգամ վկայում է Լաչինի միջանցքով ազատ երթևեկության բացակայության մասին։ Ավելին, շրջափակման սկզբում առնվազն մեկ ծանր հիվանդ է մահացել՝ հետագա բուժման նպատակով շտապ Երևան տեղափոխելու անհնարինության պատճառով։ Այն փաստը, որ Արցախի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, հարյուրավոր կիսված ընտանիքներ՝ վերամիավորվել, Ադրբեջանի կողմից շրջափակման առկայության ևս մեկ ապացույց է։

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի առաջարկության մասին։ Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ ծրագրերը շրջափակման հաստատումից շատ ավելի վաղ էր մշակել։

Վերոնշյալ փաստերը համոզիչ կերպով ապացուցում են, որ Արցախի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելուց բացի, շրջափակումն ուղղված է նաև 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների վերանայմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն ձգտում է օրինականացնել եռակողմ հայտարարության դրույթները վերանայելու իր մտադրությունը։ Այս փորձերը պետք է վճռականորեն կանխվեն տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից։ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ամբողջովին վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ առանց որևէ նախապայմանի։

Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարություն և չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք։ Կրկին շեշտում ենք, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի անօրինական կիրառման արդյունքները չեն կարող ելակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգութան հաստատման ճանապարհին»։