Արդեն երեք տարի է՝ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են․ ինչու է Ալիևը երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը երկարաձգել են, ինչը նշանակում է՝ երկրի ցամաքային սահմանները շարունակելու են փակ մնալ։ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են արդեն երեք տարի, ինչը մեծ դժգոհություններ ու դժվարություններ է առաջացրել հանրության շրջանում։

Տարբեր փորձագետներ նշում են, որ «Ադրբեջանն այսօր աշխարհում միակ երկիրն է՝ պաշտոնապես փակ սահմաններով»։

Նախօրեին Ադրբեջանի կառավարությունը երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարացրել է մինչև 2023 թվականի մայիսի 1-ը։ Վերջին անգամ կարատինի ռեժիմը երկարաձգվել էր դեկտեմբերի վերջին՝ մինչև 2023թ․ մարտի 1-ը։ Երկրում հատուկ կարանտինային ռեժիմի բոլոր միջոցառումներից փաստացի գործում է միայն մեկը՝ ցամաքային սահմանները մնում են փակ, այլ հատուկ միջոցառումներ չկան։

Մեկնումն ու մուտքը երկիր հնարավոր է միայն օդային ճանապարհով։ Միակ բացառությունը Նախիջևանում Թուրքիայի հետ ցամաքային սահմանն է, բայց այն կարող են հատել միայն Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք ունեն Նախիջևանում բնակության թույլտվություն։ Նույնիսկ այս դեպքում Նախիջևանի և Ադրբեջանի միջև ճանապարհորդելու միակ միջոցը AZAL ազգային ավիաընկերությունից 60 մանաթով (մոտ 35 դոլար) մեկ ուղղությամբ տոմս գնելն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից երկրի սահմանները փակ պահելն ամեն կերպ փորձում են արդարացնել իշխանական շրջանականներն ու պատգամավորները, սակայն ընդդիմադիրներն ու բնակչությունը լուրջ դժգոհություններ են հայտնում։ Դրանք ավելի բորբոքվեցին Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 4 ադրբեջանցի ուսանողների մահվան ֆոնին, որոնք, ըստ իշխանության որոշման քննադատների, կարող էին ողջ մնալ, եթե սահմանները բաց լինեին։

Ֆեյսբուքյան գրառման մեջ Թուրքիայի մեկ այլ շրջանից ադրբեջանցի ուսանողը նշել է, որ չորսը կարող էին ողջ մնալ, եթե չլիներ երկրի ցամաքային սահմանների երկարատև փակումը:

«Չորս հոգի։ Չորս ապագա։ Չորս հույս։ Համալսարանում ուսման ընդմիջում եղավ։ Երեք շաբաթ առաջ երկու ընկերների հետ վերադարձա Բաքու։ Սովորաբար մենք բոլորս վերադառնում ենք Ադրբեջան ձմեռային արձակուրդներին։ Սակայն ցամաքային սահմանների փակումը և AZAL-ի տոմսերի չափազանց թանկ գները թույլ չտվեցին այդ ուսանողներին՝ հանգստի մեկնել հայրենի երկիր»,- գրել է Իբրահիմ Իբրահիմովը։

Ոսանողներից Շահին Վալիևի մայրը՝ Էսմիրա Հուսեյնովան, ATV-ին ասել էր, որ որդին հունվարի սկզբին իրեն տեղեկացրել է, որ համալսարանը քննարկում է տարածքում երկրաշարժերի բարձր ռիսկի հարցը, և որ իրեն խորհուրդ են տվել տուն վերադառնալ։

«Բայց նա ասաց, որ շատ թանկ կարժենա գալն ու գնալը, և պարզ չէր՝ Նախիջևանի սահմանը բա՞ց է, թե՞ փակ, ուստի նա չէր ուզում գալ»,- պատմել է կինը։

Մեծ թվով ադրբեջանցիներ էլ կան, որոնք չեն կարողանում վերադառնալ ՌԴ-ից և Վրաստանից։

Ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Գիյաս Իբրահիմը նշել է, որ «ցամաքային սահմանների փակումը տրամաբանական բացատրություն չունի, միայն թե կառավարությունը հաճույք է ստանում օգտագործել իր իշխանությունը»:

«Ամբողջ աշխարհն արդեն հրաժարվել է այնպիսի անհեթեթ հասկացություններից, ինչպիսիք են կարանտինը, կորոնավիրուսը, սահմանափակումները, պաշտոնապես աշխարհում փակ ցամաքային սահմաններով ոչ մի երկիր չի մնացել, նույնիսկ Թուրքմենստանը և Հյուսիսային Կորեան։ Ադրբեջանը մնում է փակ սահմաններով միակ երկիրը»,- գրել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Նաթիկ Ջաֆարլին՝ փորձելով բացահայտել, թե ինչո՞ւ է Ալիևը երեք տարի փակ պահում երկրի սահմանները։

Ըստ Ջաֆարլիի՝ եթե խոսքն անվտանգության նկատառումների մասին է, ապա ինչո՞ւ են Հայաստանի ու Վրաստանի սահմանները բաց, այն դեպքում, երբ «Ադրբեջանն ավելի դիմացկուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ»։

«Եթե ​​նպատակը AZAL-ի եկամուտներն ավելացնելն է, ապա դա քիչ հավանական է, AZAL-ը պետական ​​բյուջեից տասնյակ միլիոններով սուբսիդավորվում է, մենաշնորհատեր է։ Եթե ​​նպատակը տեղական զբոսաշրջային վայրերից փող աշխատելն է, դարձյալ աբսուրդ է։ Խոշոր հոլդինգներին պատկանող հյուրանոցներն ունեն նույն պետական ​​բյուջեն, և նրանց եկամուտը զբոսաշրջությունից (համեմատած կոռուպցիայի և պետբյուջեի եկամուտների հետ) այնքան փոքր է, որ սա օլիգարխ պաշտոնյաների համար նույնիսկ «արևածաղկի գումար չէ»,- նշում է Ջաֆարլին։

Քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամադովը նույնպես քննադատել է կառավարության կողմից սահմանի շարունակական փակումը։

«Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում՝ փակ ցամաքային սահմաններով»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունները հիմա էլ փակել են Լաչինի միջանցքը։

Էմմա Չոբանյան