Կայացել է ՀՀ-ում դատական և քրեական արդարադատության բարեփոխումներին աջակցած ԵՄ/ԵԽ ծրագրերի փակման համաժողովը

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն այսօր մասնակցել է ԵՄ/ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրերի փակման համաժողովին և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից։

Ծրագրի նպատակը Հայաստանում դատական իշխանության անկախության, իրավական ընթացակարգերի արդյունավետության ու արդարադատության մատչելիության ամրապնդումն է, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝ սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին իրավական աջակցության տրամադրումը, ինչպես նաև Հայաստանում հաշտարարության և արբիտրաժային վճիռների կատամանը խթանումը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին համահունչ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ սահմանադրական դատարանի փոխնագահ Վահե Գրիգորյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասման, Քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի նախկին ղեկավար Հրայր Ղուկասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Լորենա Բախմայեր-Վինթերը, այլք:

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը` արդարադատության համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային անվտանգության ոլորտների կատարելագործման բնագավառում:

Իր ելույթում Անահիտ Մանասյանը կարևորել է քրեական և քրեադատավարական օրենսդրությունների և դրանց իրացման պրակտիկայի կատարելագործման բնագավառում համատեղ իրականացված բարեփոխումները: Գլխավոր դատախազի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է այս ոլորտում դատախազների վերապատրաստման նշանակությունը և այդ ոլորտում Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը:

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին իրականացված և ընթացիկ ծրագրերի համար և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա բարեփոխումների դրական ազդեցությունը։