Թուրքիայում երկրաշարժից երկու շաբաթ անց աղետի գոտում դեռ վրանների պակաս կա

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից երկու շաբաթ անց Հաթայ նահանգում փրկվածները դեռ տառապում են վրանների պակասից։ Բեյլիքդուզու թաղամասի 380 վրաններից բաղկացած ճամբարում, ընդհանուր առմամբ, ապրում է 2,115 մարդ, գրում է Gercek News-ը։

«Համակարգվածության մեծ պակաս կա: Մենք երկար հերթեր ենք կանգնում՝ մեր խնդրանքը փոխանցելու համար: Այստեղ ընդամենը վեց զուգարան կա, դեռևս լոգանք ընդունելու հնարավորություն չկա»,- պատմել է 65-ամյա Հալիլը։

Շրջանի պաշտոնյաներից մեկը նույնպես ընդունում է, որ աշխատանքների համակարգումը դեռ ավարտված չէ։

Վրանային ճամբարների կարևոր խնդիրներից մեկն էլ երեխաների հարցն է։ Աղետից տուժած շրջաններում կամավոր աշխատող ուսուցիչները պատմել են, որ Կարմիր մահիկը սկսել է երեխաներին հոգեբանական-սոցիալական աջակցություն տրամադրել աղետից միայն 13 օր անց։

Հաթայի Դեֆնե բնակավայրում մարդիկ դեռ վրաններ են փնտրում։ Քաղաքացիները շատ կոշտ են արձագանքում, քանի որ ի վիճակի չեն օրերով վրան գտնել։

Էմմա Չոբանյան