Կադրային ճգնաժամ. Փաշինյանը պաշտոնների է նշանակում ու ազատում` առանց հիմնավորման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
Բոլորը

Բաց և թափանցիկ աշխատելաոճի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հնչել էր հեղափոխությունից 1 տարի անց, այդպես էլ իրականություն չդարձավ։ Վարչապետն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները շարունակում են որոշումներ կայացնել՝ հաճախ առանց ՀՀ քաղաքացիներին պատշաճ բացատրություն ներկայացնելու։ Վաղուց սովորական է դարձել այն, որ որևէ պաշտոնյա կարճ ժամանակահատված պաշտոնավարելուց հետո ազատվում է և նշանակվում այլ պաշտոնում։

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական նշանակեց Համբարձում Մաթևոսյանին։ Նա շուրջ երկու ամիս առաջ էր ազատվել փոխվարչապետի պաշտոնից։ Թե ինչու Մաթևոսյանը փոխվարչապետից դարձավ վարչապետի խորհրդական, այդպես էլ բացատրություն չտրվեց։ Միայն այս տարվա առաջին մեկուկես ամիսների ընթացքում առանց պարզաբանումների մնացած նշանակումների ու ազատումների շարքը պատկառելի է․ Նազելի Բաղդասարյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, նշանակվեց վարչապետի օգնական, Քրիստիննե Գրիգորյանն ազատվեց ՄԻՊ-ի պաշտոնից, Արթուր Ումրշատյանը՝ ոստիկանության պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնից։ Անհասկանալի մնացին Էդուարդ Աղաջանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռանալու և Վահան Կոստանյանի՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակվելու դրդապատճառները։

Քաղաքագետ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների նշանակման հարցում լայն ընտրության հնարավորություն չունի։ Նշենք, որ շուրջ մեկ ամիս է՝ իշխող ուժը ՄԻՊ թեկնածու չի առաջադրում։ Նավասարդյանի խոսքով՝ վարչապետը պաշտոնների նշանակելիս հիմնականում առաջնորդվում է երեք հանգամանք հաշվի առնելով, որոնցից առաջնայինը հավատարմությունն է։

Նազելի Բաղդասարյանի պաշտոնանկության հետ կապված շրջանառվում էր այն տեղեկությունը, որ նա չկարողացավ ապահովել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։ Բաղդասարյանն ավելի վաղ այս տեղեկությունները չէր հաստատել։

Նավասարդյանն ուշադրություն է հրավիրում շրջանառվող նման տեղեկությունների վրա՝ այն շեշտադրմամբ, որ պաշտոնյաներն աշխատանքից սովորաբար ազատվում են ոչ թե հիմնական պարտականությունները կատարելու հարցում թերանալու, այլ քաղաքական հանձնարարությունները տապալելու համար։

Երկու տարի Պարեկային ծառայությունը ղեկավարելուց հետո փետրվարի 16-ին առանց բացատրության աշխատանքից ազատվեց ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։ Այս պաշտոնանկությունը հաջորդեց մեկ շաբաթ առաջ Հանրապետության հրապարակում «Համեր»-ի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։ Արդյո՞ք պաշտոնանկությունը դրա հետ կապ ունի․ ՆԳՆ-ն որևէ բացատրություն չի տալիս։

ԻՔՄ ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը մինչ Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար նշանակվելը ոստիկանության բարեփոխման հանձնաժողովում էր, Արթուր Ումրշատյանի պաշտոնակության այլ պատճառներ է նշում․ «Ոստիկանությանը դուր չէր գալիս, որ Արթուր Ումրշատյանի ղեկավարած Պարեկային ծառայությունը կանգնեցնում է բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանց դուրս չէր գալիս, որ բոլորն օրենքի առաջ հավասար են»։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Վահե Ղազարյանը հոդաբաշխ մեկնաբանություն չունի, թե ինչու է Ումրշատյանն ազատվում Պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնից, այդ պատճառով էլ որևէ բացատրություն չի ներկայացնում։

Նշենք, որ մինչպատերազմական և հետպատերազմական շրջանում անհասկանալի փոփոխություններ էին կատարվում ուժային կառույցների ղեկավար պաշտոններում։

Արդյո՞ք պաշտոնյաների՝ շրջապտույտ հիշեցնող նշանակումների ու պաշտոնանկությունների մասին գոնե նվազագույն բացատրություն չտալը բխում է Փաշինյանի հայտարարած թափանցիկ աշխատելաոճից։ Փաստ է, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց հանրային նշանակություն ունեցող որոշումների պատճառները, Փաշինյանի ձևակերպած բարձրագույն իշխանության՝ ժողովրդի համար շարունակում են անհայտ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան