Իրանին հարվածելու համար Թուրքիան իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մասնակցել է թուրքական «Babala TV» հեռուստաընկերության հաղորդումներից մեկին, որի ընթացքում խոսել է Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման նպատակաների մասին: Այդ ռազմաբազան գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգում. տեղեկացնում է ermenihaber-ը:

Յըլդըրըմը, անդրադառնալով ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե հարկ եղած դեպքում պաշտոնական Վաշինգտոնը կարող է հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը, ասել է.

«Մենք Ինջիրլիքի ռազմաբազան թույլ տվեցինք օգտագործել միայն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։  Ոչ մի երկիր երբեք մեր ռազմաբազաները չի կարող օգտագործել այլ երկրներին հարվածելու նպատակով։  Իրանը մեր 600 տարվա հարևանն է։ Քասր ի Շիրինի պայմանագրից սկսած մենք Իրանի հետ չենք պատերազմել։  Խոսք լինել անգամ չի կարող այն մասին, թե մենակ կաջակցենք մեր հարևանի դեմ պատերազմող կողմին։ Ցանկանում եմ հիշեցնել, արդյո՞ք Իրաքի օկուպացիայի ժամանակ ԱՄՆ-ը  կարողացավ օգտագործել Թուրքիայի տարածքը։ Այդ օպերացիան պետք է իրականացվեր Թուրքիայի տարածքով, բայց մենք նրանց մերժեցինք»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ 2003-ին Թուրքիան ԱՄՆ-ին թույլ չտվեց իր տարածքով Իրաքի դեմ երկրորդ ճակատը բացել: