Ասա՝ գիրքը հարկում ես, թե չէ, ասեմ՝ ինչ երկիր ես դու. գրքի տոնի չհուսադրող կողմը․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արդեն 15 տարի է՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Ընթերցասերների համար սա իսկական տոն է, սակայն ոչ բոլորն են պատկերացնում, թե որքան երկար և դժվարին ճանապարհ է անցնում գիրքը` մինչև իրենց ձեռքում հայտնվելը:

Գրքի տոնը, որի շրջանակում կազմակերպվում են տարբեր փառատոններ, գործում են գայթակղիչ զեղչեր, ոլորտի գործիչների համար, այնուամենայնիվ, առիթ է` հերթական անգամ հիշեցնելու գրքի շուկայում առկա խնդիրների մասին: Դրանցից ամենակարևորը գրահրատարակչության հարկումն է: Ոլորտի գործիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են այն մասին, որ գրքերի մասով հարկային պարտավորությունները հանվեն կամ գոնե մեղմվեն:

«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը շեշտում է` գրքի հանդեպ վերաբերմունքից կարելի է կռահել, թե դու ինչ երկրում ես ապրում: Նա բերում է հարևան Թուրքիայի, Վրաստանի օրինակը, որտեղ գրքերի համար ավելացված արժեքի հարկ չի կիրառվում:

«Քաղաքակիրթ աշխարհում մեղմ թվեր են` 5%, 6%, Ռուսաստանում` 10%, կան եվրոպական երկրներ, որտեղ 0% է։ Մեզ մոտ 16.67% է։ Գրքի նկատմամբ ամենաանհարգալից վերաբերմունքն է սա, իմ կարծիքով»,- ասում է «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Իսկ արդյո՞ք Հայաստանում գիրքը թանկ է: Խաչիկ Վարդանյանի կարծիքով` նայած՝ ինչի հետ ենք համեմատում: Եթե համեմատենք այսօր հրատարակվող գիրքը խորհրդային տարիների գրքի հետ, պարզ է, որ հիմա այն թանկ արժե, քանի որ խորհրդային տարիներին գրատպությունը պետության մենաշնորհն էր: Բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ Աշոտ Աղաբաբյանն էլ շեշտում է` շահույթի առյուծի բաժինն ամենևին էլ հեղինակներին չի պատկանում։

«Գրողը կասի՝ թանկ է, վաճառողը կասի՝ թանկ չէ․ դրանք տարբեր մարդիկ են։ Հաճախ ասում են, որ իմ գրքերը թանկ են, բայց դա չի նշանակում, որ հեղինակն այդ դրամի տերն է․ մի մասի տերն է։ Իսկ ընդհանուր ժողովրդի վիճակից ելնելով՝ գուցե թանկ է, բայց հարկերն էլ են բավականին բարձր»,- ասում է նա:

Ոլորտի ներկայացուցիչների համար տոնն իսկապես կդառնա տոն, եթե պետությունը վերջապես ուշադրություն դարձնի խնդիրներին, հատկապես` գրքի հարկման խնդրին: Ի դեպ, տարիներ շարունակ եղել են օրենսդրական տարբեր նախաձեռնություններ գրքերն ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ, սակայն ապարդյուն: Վերջինը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունն էր, որով առաջարկվում էր ԱԱՀ-ից ազատել գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի և ժողովածուների, ուսումնական հրատարակությունների և այլ ցանկացած տեսակի գրականության, ինչպես նաև թերթերի ու ամսագրերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը: Այս նախաձեռնությունը, սակայն, ինչպես նախորդները, այդպես էլ կյանքի չկոչվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան