Մենք ունենք ամենաբարձր հարաբերությունները ՌԴ-ի հետ և դրանից բարձ հնարավոր չէ պատկերացնել․ Գևորգ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են այդ հարաբերությունների զարգացմանը: «Այդ խնդիրները վերաբերում են Ադրբեջանին ռուսական կողմից զենք վաճառելուն, ռուսական տարբեր ԶԼՄ-ներում ՀՀ-ի մասին իմիջային հարցեր բարձրաձայելուն,  ադրբեջանական լոբբինգի հզորացմանը Մոսկվայում, խանդով վերաբերվելուն այն հայտարարություններին, որոնք հնչում են Հայաստանից»,- ընդգծեց քաղաքագետը՝ նշելով, որ հստակ պետք է բացահայտվեն այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում։

Գևորգ Մելիքյանի համոզմամբ՝ մենք պարտավոր ենք շիտակ ձևով դնել հարցերը, դուրս գալ մինչ այժմ գոյություն ունեցող կաղապարներից, որպեսզի հստակ պատկերացնենք, թե ինչ են ակնկալում ռուսները մեզնից և հակառակը: «Մեր իշխանությունների համար կարևոր է լինելու, որ երկկողմ պարտավորությունները հստակեցվեն, և մենք ունենանք հորիզոնական հարաբերություններ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ունենք ամենաբարձր հարաբերությունները ՌԴ-ի հետ և դրանի բարձ հնարավոր չէ պատկերացնել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։