Տեղեկություններ կան, որ որոշ խմբեր ցանկանում են ինձ վնասազերծել. ԱԱԾ տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Կառավարության այսօրվա արտահերթ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ ԱԱԾ-ն տեղեկություններ է ունեցել, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի և Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի տներում առկա են եղել զենքեր և որ նրանց միջև լարվածություն է եղել․ «Եթե երկու կողմերի ձեռքին էլ զենք է եղել, ապա բնական է, որ մի օր դա պիտի կրակեր»։

ԱԱԾ տնօրենին լրագրողները նաև հարցրին իր և վարչապետ Փաշինյանի անվտանգության վերաբերյալ, թե արդյոք անվտանգությունը խստացվել է, թե՝ ոչ․ «Ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել մեզ, բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված էլ նույնն է, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կհամարձակվի նման վարկանիշ ունեցող անձի հետ կապված որևէ քայլ անել»։

Վանեցյանը նաև խոստովանեց իր համար անսպասելի էր, երբ ԱԱԾ-ի դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ու հայտնվեց Վարդգես Գասպարին՝ աջակցում եմ ԱԱԾ-ի գործողություններին պաստառով։ Նա այդ դեպքը նկարագրելու համար խոսքեր չգտավ։

Մանրամասները՝ տեսանյութում։